Գվատեմալայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվատեմալայի պետական դրոշը

Գվատեմալան բնակեցված է եղել հնդկացիական ցեղերով, որոնցից առավել բարձր վերելք է ապրել Մայաների քաղաքակրթությունը։ 1523 թվականին իսպանական կոնկիստադորները Պեդրո դե Ալվարադոյի գլխավորությամբ նվաճեցին Գվետանելյան։ 1560 թվականին ստևղծվեց Գվատեմալայի գեներալկապիտանություն, որի մեջ մտան գրեթե ամբողջ Կենտրոնական Ամերիկան և այժմյան Մեքսիկայի մի մասը։ Ազգային անկախության պայքարը հարևան Մեքսիկայում և իսպանական գաղութներում նպաստեց Գվատեմալայի ազատագրական շարժմանը։ 1821 թվականի հոկտեմբերի 15-ին Գվատեմալա քաղաքի կրեոլական բնակչության ներկայացուցիչների ժողովը հռչակեց իր անկախության դեկլարացիան։ 1822 թվականի հունիսին մեքսիկական զորքերը մտան Գվետենելիա։ Մեքսիկայում Իտուրբիդեի կայսրության անկումից հետո (1823 թվական) հռչակվեց ֆեդերատիվ հանրապետություն՝ Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Գվատեմալա մայրաքաղաքով։ 1839 թվականին ֆեդերացիան կազմալուծվեց և ստեղծվեցին ինքնուրույն պետություներ՝ Գվատեմալան, Հոնդուրասը, Նիկարագուան, Սալվադորը և Կոստա Ռիկան։ 1870-ական թվականներին սկսվում է ամերիկյան կապիտալի թափանցումը Գվատեմալյա («Յունայթեդ ֆրուտ քամփնի» )։ 20-րդ դարի սկզբին Գվատեմալայում կազմավորվեցին բանվորական առաջին կազմակերպությունները, իսկ 1922 թվականին ստեղծվեց կոմունիստական կուսակցություն (1952 թվականից՝ Գվատեմալայի աշխատանքի կուսակցություն)։

1931 թվականին իշխանության գլուխ անցավ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Խորխե Ուբիկոն, ում կառավարությունը դարձավ Կենտրոնական Ամերիկայի երկրների պատմության քաղաքականապես ամենառեպրեսիվներից մեկը։

Գվատեմալաիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի դեկտեմբերին Գվատեմալաիան պատերազմ հայտարարեց Գերմանիային, Իտալիային և ճապոնիային։ 1944 թվականի հունիսին Ուբիկոյի դիկտատուրան տապալվեց, իսկ հոկտտեմբերի 20-ին մայրաքաղաքում բռնկված զինված ապստամբությամբ սկիզբ առավ Գվատեմալյան հեղափոխությունը (1944-1954 թվականներ)։ Իշխանությունն անցավ դեմոկրատական ուժերին։

Դիվանագիտական հարաբերություններ հաստատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ԽՍՀՄ-ի հետ (19451954 թվականի հունիսին, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գործուն աջակցությամբ, Հոնդուրասի տարածքից ռազմական ինտերվենցիա կազմակերպվեց Գվատեմալիայի դեմ, տապալվեց օրինական կառավարությունը և հաստատվեց Կառլոս Կաստիլյո Արմասի վարչակարգը։ 1957 թվականիև Արմասն սպանվեց։ Հաստատվեց Միգել Իդիգորաս Ֆուենտեսի կառավարությունը (1958-1963 թվականներ)։ Վերջինս թշնամական դիրք գրավեց կոմունիստական Կուբայի նկատմամբ։ 1960 թվականի զինված ապստամբությունը Գվատեմալայում ճնշվեց ԱՄՆ-ի օգնությամբ։ 1963 թվականին հաստատվեց գնդապետ Է․ Պերալտա Ասուրդիայի ռազմական դիկտատուրան (1963-1966 թվականներ), որը որդեգրեց հակակոմունիզմի քաղաքականությունը։ Հասարակության տարբեր խավերի դժգոհությունը Ասուրդիային հարկադրեց անցկացնել նախագահ ընտրություններ (1966), որոնք հաղթանակ բերեցին կոմունիստական կուսակցության պարագլուխ Խուլիո Սեզար Մենդես Մոնտենեգրոյին։ Նրա կառավարությունն իրագործեց մի շարք դրական միջոցառումներ։ Շոտով Մոնտենեգրոն ընդունեց պրոամերիկյան դիրքորոշում։ 1970 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ գնդապետ Կառլոս Արանա Օսորիոն, որը շարունակում է նախորդի ներքին ն արտաքին քաղաքականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 184