Գունիլլա Ռյոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գունիլլա Ռյոր
շվեդ.՝ Gunilla Röör
Ծնվել էօգոստոսի 16, 1959(1959-08-16)[1][2] (64 տարեկան)
ԾննդավայրԲրոմմա քաղաքային շրջան, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
ԿրթությունՇվեդիայի մնջախաղի և դերասանական գործի ազգային ակադեմիա (1986)
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի և թատերական ռեժիսոր
Ծնողներմայր՝ Ինգեր Բերգգրեն
Ամուսին(ներ)Պեր Սանդբերգ
Պարգևներ և մրցանակներ

Գունիլլա Կրիստինա Ռյոր (շվեդ.՝ Gunilla Röör, օգոստոսի 16, 1959(1959-08-16)[1][2], Բրոմմա քաղաքային շրջան, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ դերասանուհի և ռեժիսոր[3]։ Էստրադային երգչուհի Ինգեր Բերգգրենի դուստրը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Քրիստինա Ռյորն ընդունվել է Բարձրագույն սոցիալական դպրոց, բայց դուրս եկավ, երբ զգաց, որ չի կարողանում գլուխ հանել։ Փոխարենը նա սկսեց աշխատել հանգստյան տանը, որտեղ ղեկավարում էր թատերական խմբակը։ Թատրոնի նկատմամբ հետաքրքրությունը 1979 թվականին նրան տարավ Teaterverkstan: Նա մի քանի անգամ քննություններ հանձնեց Ստոկհոլմի թատերական ուսումնարանում և 1983 թվականին ընդունվեց։ Ռյորի համակուրսեցիներից էր Լենա Էնդրեն, որի հետ միասին Ռյորը մասնակցեց մի շարք բեմադրությունների, պրակտիկան անցկացրեց Մալմյոյի քաղաքային թատրոնում, որտեղ էլ նկարահանվեց վավերագրական ֆիլմում։

1986 թվականին՝ ուսումնարանն ավարտելուց հետո, Ռյորը աշխատանքի անցավ Ստոկհոլմի քաղաքային թատրոնում և Ունգա Կլարա թատրոնում, որտեղ նրա բեմական դեբյուտը տեղի ունեցավ Rop över floden պիեսում։ Ռյորն իր ստեղծագործությունների ոգեշնչող էր համարում Սյուզան Օստենին, և հենց նրա Livsfarlig ֆիլմում էլ (1988) դերասանուհին կատարեց իր նորամուտը լիամետրաժ կինոյում։

1991 թվականին Freud flyttar hemifrån ֆիլմում Ռյորը խաղաց Անժելիկ Կոենի դերը, Ֆրեյդ մականունով, և այս աշխատանքի համար արժանացավ «Ոսկե բզեզ» մրցանակին։ 1996 թվականին նա կրկին արժանացավ այս մրցանակին Sommaren ֆիլմում Թորուն Հագբերգի դերի համար։ 2003 թվականին Ռյորը մասնակցում է լավագույն երկրորդ պլանի դերասանուհի անվանակարգում Beck's Sista vittnet ֆիլմում Լիմո Ֆրենսոյի դերով, իսկ 2014 թվականին նա կրկին հավակնում էր այս մրցանակին որպես լավագույն դերասանուհի՝ En gång om året ֆիլմում Մարիայի դերակատարմամբ։ Ռյորի այլ ուշագրավ գործերից թվում է նրա մասնակցությունը Lorrygänget ռեվյուին, որի հիմքում ընկած էր Lorry հեռուստասերիալը և Yrrol ֆիլմը (1994), որի մեջ օգտագործվել են նաև կերպարներ հեռուստասերիալից։ «Engelen» ֆիլմում (2009) նկարահանվելու համար Ռյորին շնորհվել է «Ամանդա» մրցանակ` որպես երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի[5]։

2007 թվականի հուլիսի 1-ին Գունիլա Ռյորը դարձել է Գյոթեբուրգի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի կինոյի բնագավառի ադյունկտ-պրոֆեսոր[6]։

Գունիլա Ռյորը ամուսնացած է դերասան Պեր Սանդբերգի հետ։ Նրանք ունեն մեկ որդի[7]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 - Կուրտ Լինդերի մրցանակ Freud flyttar hemifrån… ֆիլմի համար[4]
  • 1992 - «Ոսկե բզեզ» մրցանակ Freud flyttar hemifrån… ֆիլմում լավագույն կանացի դերի համար[4]
  • 1996 - Լավագույն դերասանուհի մրցանակ Օբլանի կինոփառատոնում Sista körningen (Վերջին ուղևորը) ֆիլմի համար[4]
  • 1996 - «Ոսկե բզեզ» մրցանակ Sommaren ֆիլմում լավագույն կանացի դերի համար[4]
  • 2010 - Երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար «Ամանդա» մրցանակ Նորվեգական կինոփառատոնում Engelen ֆիլմի համար[5]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 - Porttelefonen
  • 1988 - Livsfarlig film
  • 1989 - Gengångare
  • 1989 - Lorry (հեռուստասերիալ)
  • 1990 - Skyddsängeln
  • 1991 - Freud flyttar hemifrån
  • 1991 - Riktiga män bär alltid slips
  • 1992 - En komikers uppväxt (հեռուստասերիալ)
  • 1992 - Min store tjocke far
  • 1992 - Sprickan
  • 1993 - Hedda Gabler
  • 1994 - Pagemaster - den magiska resan
  • 1994 - Sommarmord
  • 1994 - Yrrol
  • 1995 - Jeppe på berget
  • 1995 - Sommaren
  • 1996 - Pinocchios äventyr
  • 1996 - Sista körningen
  • 1996 - Skuggornas hus (հեռուստասերիալ)
  • 1997 - Adam & Eva
  • 1997 - Detta har hänt (հեռուստասերիալ)
  • 1997 - Pappas flicka (հեռուստասերիալ)
  • 1997 - Pippi Långstrump
  • 1997 - Skärgårdsdoktorn (հեռուստասերիալ)
  • 1998 - Under solen
  • 1999 - En liten julsaga
  • 1999 - If I Give You My Humbleness, Don’t Take Away My Pride
  • 1999 - Pippi i Söderhavet
  • 1999 - Rackelhane
  • 2000 - Gossip
  • 2000 - Jesus lever
  • 2000 - Mjuka paket
  • 2000 - Tyst som en fjäder
  • 2001 - Anderssons älskarinna (հեռուստասերիալ)
  • 2001 - Sprängaren
  • 2002 - Beck - Sista vittnet
  • 2003 - Tusenbröder (հեռուստասերիալ)
  • 2004 - Om Stig Petrés hemlighet (հեռուստասերիալ)
  • 2004 - Valborgsmässoafton
  • 2005 - Sigrid & Isaac
  • 2006 - Världarnas bok (հեռուստասերիալ)
  • 2007 - Dorotea i dödsriket
  • 2008 - Gud, lukt och henne
  • 2008 - Habib (հեռուստասերիալ)
  • 2009 - Engelen
  • 2009 - Leka med elden
  • 2009 - Livet i Fagervik (հեռուստասերիալ)
  • 2009 - Möte i mellanrummet
  • 2010 - Gringa
  • 2011 - Andens resa, en skapelseberättelse
  • 2011 - Bibliotekstjuven (հեռուստասերիալ)
  • 2012 - En gång om året
  • 2013 - Hokus pokus Alfons Åberg
  • 2013 - Lamento
  • 2017 - Rebecka Martinsson (հեռուստասերիալ)
  • 2017 - Enkelstöten (հեռուստասերիալ)

Ընտրյալ թատերական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Դեր Ներկայացում
հեղինակ
Ռեժիսոր Թատրոն
1987 Երգող կին «Մայրիկ Համարձակությունն ու նրա երեխաները»
Բերտոլդ Բրեխտ
Ռագնար Լիտ Ստոկհոլմի քաղաքային թատրոն
1996 Կատոս «Զվարճալի սեթևեթուհիներ»

Մոլիեր

Թոմմի Բերգրեն Թագավորական դրամատիկական թատրոն
Մադլեն ֆոն Ռիպա Fint folk
Կենտ Անդերսոն
Թոմմի Բերգրեն Թագավորական դրամատիկական թատրոն
2002 Բեատրիս Utsikt från en bro
Արթուր Միլլեր
Կառլ Չելբերգ Ստոկհոլմի քաղաքային թատրոն
2011 Bli en dåre

Կիա Բերգլունդ

Կիա Բերգլունդ Գիլոտեն թատրոն[8]
2016 Maratondansen
Հորաս Մակկոյ
Կեննետ Կվարստրյոմ Կուլտուրխուսետ Ստադստեատերն
Սենյորա Կապուլետտի «Ռոմեո և Ջուլիետ»

Ուիլյամ Շեքսպիր

Լինուս Տուստրյոմ Կուլտուրխուսետ Ստադստեատերն
2017 Իրմգարդ Լիտտեն Bortförd vid midnatt
Մարկ Հեյհերստ
Ֆիլիպ Սադեն Կուլտուրխուսետ Ստադստեատերն
2018 Ilya
Լարս Ռուդոլֆսոն
Լարս Ռուդոլֆսոն Կուլտուրխուսետ Ստադստեատերն

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ներկայացում Հեղինակ Թատրոն
2013 Felicia försvann Ֆելիցիա Ֆելդտ Կուլտուրխուսետ Ստադստեատերն

Ընտրյալ ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - Eldsdansen՝ ըստ Հելեն Տուրստենի դետեկտիվի
  • 2005 - Familjegraven ՝ ըստ Կատարինա Մազետտիի սիրային վեպի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «Gunilla Röör - Sommar & Vinter i P1». sverigesradio.se (շվեդերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Gunilla Röör». Svensk Filmdatabas. Վերցված է 25.11.2013-ին.
  5. 5,0 5,1 «Amandavinnere 1985–2017» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. «Gunilla Röör». Stockholms Stadsteater. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 25.11.2013-ին.
  7. «Aftonbladet nyheter: Romansen i "Skärgårdsdoktorn" var oplanerad». wwwc.aftonbladet.se. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  8. «Bli en dåre! 2011 | TEATER GILJOTIN». 2015 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունիլլա Ռյոր» հոդվածին։