Գուլրուխսոր Սաֆիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուլրուխսոր Սաֆիևա
Ծնվել էդեկտեմբերի 17, 1947(1947-12-17)[1] (76 տարեկան)
ԾննդավայրԴուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Լեզուտաջիկերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Տաջիկստան և  Ռուսաստան
ԿրթությունՏաջիկստանի ազգային համալսարան (1968)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Գուլրուխսոր Սաֆիևա Վիքիքաղվածքում

Գուլրուխսոր Սաֆիևա (տաջ.՝ Гулрухсор Сафиева, դեկտեմբերի 17, 1947(1947-12-17)[1], Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տաջիկ և խորհրդային բանաստեղծուհի, գրող-վիպասան, թարգմանիչ, իրանագետ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1971), Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլրուխսոր Սաֆիևան ծնվել է 1947 թվականին գյուղատնտեսի ընտանիքում։ Վաղ տարիքից որբացել է։ Սովորել է գյուղի դպրոցում, այնուհետև Կոմսոմոլոբադի շրջանի գիշերօթիկ դպրոցում (1953-1963)։ 1968 թվականին ավարտել է Տաջիկստանի Վ. Ի. Լենինի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է «Комсомолец Таджикистана» («Տաջիկստանի Կոմսոմոլ») թերթի թղթակից, ղեկավարել է Տաջիկական ԽՍՀ Կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի տպագրության հատվածը, եղել է «Տաջիկստանի պիոներ» թերթի խմբագիր («Пионери Тоджикистон»): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1971 թվականից։ 1981-1986 թվականներին եղել է Տաջիկստանի գրողների միության խորհրդի քարտուղար, եղել է Տաջիկստանի մշակութային հիմնադրամի նախագահ, 1968-1991 թվականներին՝ ԽՄԿԿ անդամ։ 1989-1991 թվականներին Խորհրդային մշակութային հիմնադրամից եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ Եղել է Ասիայի և Աֆրիկայի երկրների գրողների հետ կապերի խորհրդային կոմիտեի անդամ, Տաջիկստանի հանրապետական պաշտպանության կոմիտեի անդամ և Տաջիկստանի Գրողների միության խորհրդի նախագահության անդամ։

Տաջիկստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում, ինչպես շատ տաջիկ փախստականներ, Սաֆիևան ևս տեղափոխվել է Ռուսաստան։ Տաջիկստանից նրան դուրս են հանել ռուսական զորքերը[2]։ Սաֆիևան հինգ տարի ապրել է Մոսկվայում։ «Մոսկովյան ժամանակաշրջանում» նա ստեղծել է Պոեզիայի միջազգային ակադեմիա, որի շրջանակներում անցկացրել է բանաստեղծական երեկոներ, հանդիպումներ ռուս գրողների հետ։ Միևնույն ժամանակ, ներկայացվել են նրա մի շարք աշխատություններ[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ գրողների միության անդամ (1971)
  • Ասիայի և Աֆրիկայի երկրների գրողների հետ կապերի խորհրդային կոմիտեի անդամ
  • Տաջիկստանի հանրապետական պաշտպանության կոմիտեի անդամ
  • Ռուսական PEN կենտրոնի անդամ

Ստեղծագործություններ[4][խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բանաստեղծությունները հրատարակվել են 1962 թվականին «Каратегини Совета» շրջանային թերթում։

«Մանուշակ» (1970), «Հայրական տուն» (1973), «Գիշերային հունձ», «Լեռնային հեքիաթ» (1975), «Սրտի աշխարհ» (1977), «Անձնվիրություն», «Սողդերի կրակ» (1981) ), «Կանաչ օրրան» (1984 թ.), «Հայելի» (1985), «Վկաներ», «Կինը և պատերազմը», «Զոհեր», «Հնչող քնար» և այլ բանաստեղծական ժողովածուների և «Озода», «Հավատացեք մեզ», «Երկրաշարժ», «Հրաշքների քարանձավ», «Նոր հարևան» (1980, Գրողների միության և Տաջիկական ԽՍՀ մշակույթի նախարարության մրցանակ) պիեսների, «Սաբզբախորի կանայք» (Կենտրոնական Ասիայի կանանց մասին) «Հոգեվարք» վեպերի հեղինակն է։

Տպագրվել է «Պրավդա», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Լիտերատուրնայա գազետա» պարբերականներում, «Յունոստ, «Մոլոդայա գվարդիա», «Սմենա», «Ռաբոտնիցա», «Սովետսկայա լիտերատուրա» ամսագրերում (օտար լեզուներով), Մոսկվայում, Դուշանբեում, ինչպես նաև Իրանում հրատարակված բանաստեղծական ալմանախներում[2]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվականին Տաջիկստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Սաֆիևան հրաշքով փրկվել է մահից։ Դուշանբեում «ցուցակին համաձայն» սպանվել են օտարերկրյա կլանի բանաստեղծներ, գիտնականներ և լրագրողներ։ Երբ եկել են սպանելու Սաֆիևային, նա կարողացել է բղավել. «Ինչպես կարող եք ինձ սպանել, եթե դպրոցը իմ բանաստեղծությունները անգիր եք սովորել»[5]։ Զինյալներից մեկը ճանաչել է Սաֆիևային մայրենի խոսք դասագրքի դիմանկարով, ինչն էլ փրկել է նրա կյանքը[6]։
  • Գուլրուխսոր Սաֆիևայի «Սաբզբախորի կանայք» վեպի լույս տեսնելուց հետո նա դարձավ տաջիկ գրականության պատմության մեջ առաջին կին վիպասանը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  2. 2,0 2,1 Юферова Я. Поэт по чрезвычайным поручениям, «Российская газета», 29 ноября 2006
  3. от самого сердца: таджикская поэтесса Сафиева отмечает юбилей(չաշխատող հղում)
  4. «Гулрухсор Сафиева». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. Снитковский В. Таджикский разлад
  6. «ГУЛРУХСОР САФИЕВА: "ХОЧУ УВЕСТИ ХАЙЯМА ИЗ КАБАКА"». www.trud.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. Таджикская поэтесса Гулрухсор: «Мы, не знавшие демократию, думали...»(չաշխատող հղում)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլրուխսոր Սաֆիևա» հոդվածին։