Գոգոլի հուշարձան (Վոլգոգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոգոլի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և հուշարձան
Ստեղծում1910
Երկիր Ռուսաստան
ՔաղաքԿոմսոմոլսկի այգի
ԲնակավայրԿենտրոնական շրջան
Շինության ձևմշակութային ժառանգություն, տեղական նշանակության հուշարձան № 3400160000
 Monument to Nikolai Gogol in Volgograd Վիքիպահեստում

Գոգոլի հուշարձան (ռուս.՝ Памятник Гоголю), գրող նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի բրոնզե կիսանդրին, որը 1910 թվականին ստեղծել է քանդակագործ Ի. Ֆ. Տավբիան։ Այն Վոլգոգրադի պահպանված հուշարձաններից ամենահինն է։ 2016 թվականի դրությամբ հուշարձանը գտնվում է Վոլգոգրադի Կոմսոմոլսկի այգում՝ Վոլգոգրադի պետական նոր փորձառական թատրոնի դիմաց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին Ռուսական Կայսրությունում լայն մասշտաբով նշվում էր Գոգոլի 100-ամյա տարելիցը։ Կայսրության որոշ քաղաքներում (Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Խարկով) տեղադրվեցին գրողի հուշարձանները։ Ցարիցինում տեղական իշխանությունների և հանրության կողմից որոշվեց տեղադրել Գոգոլի հուշարձանը, որը քաղաքի պատմության մեջ առաջին հուշարձանն էր։

Հուշարձանը տեղադրվել է 1910 թվականին Գոգոլի ծննդյան 100-ամյա տարելիցին՝ Ալեքսանդրովյան հրապարակում, որտեղից դեպի Գրյազե-Ցարիցին երկաթուղային կայարան անցնում էր Ելիզավետինյան փողոցը, որը հուշարձանի բացումից հետո անվանափոխվեց Գոգոլի անունով։

Այս փողոցը պահպանվել է քաղաքի կենտրոնի վերանվանման և վերափոխման ժամանակ և հանդիսանում է Գոգոլի անվան փողոց[1]։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1910 թվականի հոկտեմբերի 24-ին, տոնական բացման ծրագիրը ներառում էր քաղաքի նվագախմբի կատարումը, մաղթանքներ, քաղաքագլուխ Կլենովի ելույթը[2]։ Գոգոլի կերպարը տարբերվում էր կանոնականից, ինչն անմիջապես նկատվեց հանրության կողմից։

Հուշարձանի տեղը երեք անգամ փոխվել է, նախնական վայրում, որտեղ այժմ Ընկած մարտիկների հրապարակում «Հավերժական կրակն» է, հուշարձանը կանգնած է մնացել երկու տասնամյակ։ 1932 թվականին Ալեքսանդր Նևսկու տաճարը քանդելուց հետո իրականացվել է հրապարակի կառուցապատում, որտեղ այժմ տեղադրված է Ցարիցինի պաշտպանության ժամանակ զոհված կարմիրբանակայինների հուշարձան-սալաքարը, իսկ Գոգոլի հուշարձանը տեղադրվել է հրապարակի արևմտյան հատվածում։ Հետագայում, 1930-ական թվականներին հուշարձանը տեղափոխվել է Կոմսոմոլսկի այգի և տեղադրվել դեմքով դեպի Ընկած մարտիկների հրապարակ։ Ստալինգրադի ճակատամարտի օրերին հուշարձանը և պատվանդանը վնասվել են, սակայն գոյատևել են մինչպատերազմյա 3 այլ հուշարձանների հետ միասին՝ Ձերժինսկու հրապարակում գտնվող Ձերժինսկու հուշարձանը, Կենտրոնական առափնյայի Խոլզունովի հուշարձանը և Կոմսոմոլսկի այգու Երմանի հուշարձանը։ 1959 թվականին վնասված պատվանդանը փոխարինվել է ճարտարապետ Իվան Կորնելևիչ Բելդովսկու կողմից՝ մակագրությամբ`«Ն. Վ. Գոգոլ, 1809-1852 թթ.»: Հուշարձանի վրայի վնասվածքները պահպանվել են որպես պատերազմական հիշողություն և տեսանելի են հուշարձանի թիկունքի կողմից։ 1977 թվականին Գորկու անվան թատրոնի վերակառուցման ընթացքում Գոգոլի հուշարձանը տեղադրվել է ներկայիս վայրում՝ թատրոնի կողմային մուտքի մոտ և 90 աստիճանով թեքված է դեպի այգին[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սկզբին հուշարձանը գտնվում էր անմխիթար վիճակում և ամբողջությամբ ծածկված էր մետաղի օքսիդներով։ Հուշարձանի իրավական կարգավիճակը և պատասխանատու իրավաբանական անձի վիճակը հաստատված չէ[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվանդանի նյութը` վարդագույն փայլեցված գրանիտ
  • Պատվանդանի բարձրությունը` 2,6 մետր
  • Կիսանդրու բարձրությունը` 1,32 մետր
  • Ձուլում՝ Սանկտ Պետերբուրգի Մորան բրոնզի ձուլման գործարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Виктория Гурьянова (23.02.2015). «Царицын.рф "Памятник Гоголю"». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. Ольга Викторова (26.10.2015). «Гоголя на вас нет!».
  3. «Фото Волгограда: Памятник Гоголю».
  4. Сергей Тимошенко (10.03.2015). «V1:Старейший памятник Волгограда оказался бесхозным».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]