Գիլբերթ Արինաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

-

Picto infobox baschet.png
Գիլբերթ Արինաս
Gilbert arenas 2008.jpg
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանհայ Շարքս
Ակումբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանհայ Շարքս
Դիրքը Պաշտպան
Համար № 0
Ի ծնե տրված անունը Գիլբերթ Ջեյ Արինաս կրտսեր
Gilbert Jay Arenas, Jr.
Ծննդյան ամսաթիվ հունվարի 6, 1982 (1982-01-06) (32 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 1,93 մ
Քաշ 98 կգ
Դպրոց Գրանտի ավագ դպրոց (Լոս Անջելես, Կալիֆորնիա)
համալսարան Արիզոնայի համալսարան (1999–2001)
Դրաֆթի տարի 2001 / ռաունդ` 2 / ընտր.` 30-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն սթեյթ Ուորիորս (2001–2003)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎաշինգթոն Վիզարդս (2003–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕռլանդո Մեջիք (2010–2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2012)
Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՇանհայ Շարքս (2012-այժմ)
Մրցանակներ

  • 3× NBA աստղ (All-Star) (2005–2007)
  • NBA ամենակատարելագործված խաղացող (2003)
  • All-NBA երկրորդ թիմ (2007)
  • 2× All-NBA երրորդ թիմ (2005–2006)
  • NBA նորեկների հանդիպման MVP (2003)
  • All-Pac-10 առաջին թիմ (2001)

Գիլբերթ Ջեյ Արինաս կրտսեր (անգլGilbert Jay Arenas, Jr., ծնվ.՝ հունվարի 6, 1982թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, պաշտպան։ Ներկա պահին հանդես է գալիս Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի (CBA) «Շանհայ Շարքս» ակումբում։

Ծնվել է Տամպայում (Ֆլորիդա նահանգ)։ Ավագ դպրոցի կարիերան անցկացրել է Գրանտի ավագ դպրոցում (Վելի Գլեն, Կալիֆորնիա), որն ավարտելուց հետո ընդունել է Արիզոնայի համալսարանից ստացված կրթաթոշակային ծրագիրը՝ երկու տարի հանդես գալով համալսարանի բասկետբոլային թիմում (1999–2001)։ Ընտրվել է NBA-ի 2001 թվականին անցկացված դրաֆթի 30-րդ ընտրությամբ (2-րդ ռաունդ)՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից։

NBA-ում անցկացրած տարիների ընթացքում Արինասը 3 անգամ ճանաչվել է աստղ (All-Star), 3 անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև 2002–03 մրցաշրջանում ստացել է «NBA-ի ամենակատարելագործված խաղացող» մրցանակը։ Առավել հաջող կարիերա է ունեցել «Վաշինգթոն Վիզարդսի» կազմում։

Արինասը որակազրկվել էր գրեթե ողջ 2009–10 մրցաշրջանում՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքով։

2010 թվականի տարեմուտին Արինասը փոխանակման արդյունքում տեղափոխվում է «Օռլանդո Մեջիք»։ 2011 թվականի դեկտեմբերի 9-ին հեռացվում է «Մեջիքի» կազմից։ 2012 թվականի մարտին՝ 2011–12 խաղաշրջանի ավարտին, Արինասը նոր պայմանագիր է կնքում «Մեմֆիս Գրիզլիսի» հետ, իսկ ավելի ուշ միանում է Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի «Շանհայ Շարքս» ակումբին։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg