Շանհայ Շարքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանհայ Շարքս
上海大鲨鱼
Շանհայ Շարքս上海大鲨鱼 պատկերանիշ
Լիգաներ CBA
Եվրագավաթ
Հիմնադրում 1996
Պատմություն Շանհայ Շարքս
(1996–այժմ)
Մարզադաշտ Պուդոնգ Յուանշեն գիմնազիում
Տեղագրություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանհայ, ՉԺՀ
Ակումբի գույներ Կապույտ, նարնջագույն, սպիտակ
              
Նախագահ Յաո Մինգ
Գլխավոր մարզիչ Վան Յոն
Առաջնություններ 1
Կայք
Համազգեստ
Kit body bluesleevelinesandsides.png
Մրցակցի դաշտ jersey
Kit shorts blue stripes adidas.png
Team colours
Մրցակցի դաշտ

«Շանհայ Շարքս» (չին.` 上海大鲨鱼, փինյին` Shànghǎi dàshāyú, անգլ.` Shanghai Sharks), չինական պրոֆեսոնալ բասկետբոլային ակումբ, որն հանդես է գալիս Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի (CBA) հարավային դիվիզիոնում։ Տեղակայված է Շանհայ քաղաքում։ Տան հանդիպումներն անցկացնում է «Պուդոնգ Յուանշեն գիմնազիում» մարզապալատում։ Հիմնադրվել է 1996 թվականին։

Չինաստանի սահմաններից դուրս ակումբն հայտնի է որպես նշանավոր բասկետբոլիստ Յաո Մինգի մասնագիտական կարիերայի առաջին հանգրվան, ում օգնությամբ թիմը երեք տարի անընդմեջ դուրս է եկել CBA-ի գերեզրափակիչ փուլ (1999–00, 2000–01, 2001–02 մրցաշրջաններում` հաղթելով վերջին տարում)։

2008-09 մրցաշրջանից հետո ակումբն ունենում է լուրջ ֆինանսական խնդիրներ, սակայն Յաոն որոշում է ձեռք բերել այն և ստանձնել նախագահի պաշտոնը, ինչի շնորհիվ ակումբն ի վիճակի է լինում շարունակել գոյությունը և հանդես գալ չինաստանյան լիգայում։[1]

Մրցանակներ և այլ նվաճումներ[խմբագրել]

Փլեյ-օֆֆ չեմպիոն (1): 2001/02
Փլեյ-օֆֆ փոխչեմպիոն (2): 1999/2000, 2000/01
Կանոնավոր առաջնության չեմպիոն (1): 2001/02
Կանոնավոր առաջնության փոխչեմպիոն (1): 2000/01
Կանոնավոր առաջնության 3-րդ տեղ (1): 1999/2000

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]