Գերմանիայի քաղաքացիական օրենսգիրք
Գերմանիայի քաղաքացիական օրենսգիրք, ԳՔՕ (գերմ.՝ Bürgerliches Gesetzbuch, BGB), Գերմանիայի մասնավոր իրավական հարաբերությունները կառավարող հիմնակական իրավական ակտ: Ընդունված է եղել 1896 թվականի օգոստոսի 18-ին, իսկ 1900-ի հունվարի 1-ից միաժամանակ Գերմանիայի առևտրային օրենսգրքի հետ մտել է ուժի մեջ: Օրենսգիրքը ընդգրկել է այն ժամանակաի համար բազմաթիվ նորարարական նորմեր, ինչի շնորհիվ նաև այլ երկրների օրենսդրության վրա մեծ ազդեցություն է թողել: Գերմանիայի քաղաքացիական օրենսգիրքը հանդիսացել է որպես Պորտուգալիայի, Թայվանի, Ճապոնիայի, Թաիլանդի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Հունաստանի, Ուկրաինայի և այլ երկրների սեփական քաղաքացիական օրենսգրքերի ձևանմուշ:
ԳՔՕ-ն Գերմանիայի պատմության մեջ ամբողջ երկրի մակարդակով քաղաքացիական իրավունքի առաջին օրինակարգավորումն է: