Գեորգի Արեշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Արեշյան
Ծնվել էհունիսի 22, 1926(1926-06-22) կամ հուլիսի 22, 1926(1926-07-22)[1]
Վլադիկավկազ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 26, 2003(2003-10-26)[1] (77 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ, ՀԱՊՀ, ՀՀ ԳԱԱ և Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1949) և ՀԱՊՀ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1978), ակադեմիկոս և ակադեմիկոս (1996)
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Գեորգի Լևոնի Արեշյան (հունիսի 22, 1926(1926-06-22) կամ հուլիսի 22, 1926(1926-07-22)[1], Վլադիկավկազ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2003(2003-10-26)[1]), էլեկտրական մեքենաների և ավտոմատիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1978), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1982), Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (1992), Մոսկվայի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (2002)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Արեշյանը ծնվել է 1926 թվականին Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, եղել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի ասպիրանտ։ 1961-1986 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոռեկտոր, 1986-1990 թվականներին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկատեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի քարտուղար, 1993 թվականից՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, 1990-2003 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր[2][3][4]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավտոմատ կառավարման ոչ գծային համակարգեր.- Երևան։ Ա.հ., 1987.- 86 էջ ;
  • Ավտոմատ կառավարման տեսություն.- Երևան։ Ա. հ, 1978 ;
  • Ավտոմատ կառավարման տեսություն.- Երևան։ ՀՊՃՀ հրատ., 1997 ;
  • Два метода повышения эффективности сложных технологических процессов.- Ереван: Айастан, 1983.- 161 с. ;
  • Дифференциальные уравнения обобщенных синхронных машин индуктивного и емкостного типов.- Ереван: Изд-во ГИУА, 2004.- 140 с.[5] ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիտության ասպարեզում ներդրած զգալի ավանդի համար» ոսկե մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=2102
  2. 2,0 2,1 ՀՀ ԳԱԱ, Անդամներ / Վախճանված իսկական անդամներ (ակադեմիկոսներ), Արեշյան Գեորգի Լևոնի
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  4. Board, Editorial, (2003 թ․ դեկտեմբերի 15). «АРЕШЯН ГЕОРГИЙ ЛЕВОНОВИЧ (1926 – 2003)». arar.sci.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Գեորգի Արեշյան». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]