Գալինա Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Այվազյան
Ծնվել էօգոստոսի 17, 1930(1930-08-17) (93 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան

Գալինա Նիկոլաևնա Այվազյան (ռուս.՝ Гали́на Никола́евна Айвазя́н, օգոստոսի 17, 1930(1930-08-17)), ռուս բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Այվազյանը ավարտել է Մոսկվայի քիմիա-դեղագործական տեխնիկումը։ 1951 թվականից ապրել է Պրիմորիեի երկրամասի Չեռնիգովկա գյուղում, որտեղ աշխատել է որպես պիոներական ջոկատավար, ինչպես նաև քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի[1]։ Ուսուցչական ինտիստուտն ավարտել է Վլադիվոստոկում։ Հետո ապրել է Չինաստանում, որտեղ ծառայում էր ամուսինը։

Վերադառնալով Մոսկվա՝ ավարտել է Մոսկվայի համալսարանի բանթղթակցական ֆակուլտետը։ Հետո զբաղվել է լրագրողական գործունեությամբ։

1963 թվականից 2013 թվականներն ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես դեղագործ[1]։ Զբաղվել է նաև երգարվեստով[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Նիկոլայ Յակովլևիչ Գալկովսկի (1905-1937), խորհրդային բևեռային օդաչու։ Մայրը՝ Լիդիա Գալկովսկայա։

Ամուսինը՝ Զավեն Թադևոսի Այվազյան (1924-2008), ռազմական օդաչու[1]։ Որդին՝ Սերգեյ (Տիգրան)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերի համար բանաստեղծություններ գրել սկսել է 1988 թվականից[2]։ Ընդհանուր առմամբ գրել է շուրջ երեք հարյուր երգ։ Նրա գրած բառերով երգերը կատարել են՝ Օլգա Զարուբինան, Ֆիլիպ Կիրկորովը, Իոսիֆ Կոբզոնը, Վյաչեսլավ Դոբրինինը և այլք[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր Թերեզայի ոսկե շքանշան՝ 1989 թվական[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Media, Noev Kovcheg. «Айвазян Галина Николаевна – интервью газете НК». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Московская «принцесса»». www.ug.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.