Գազ խզմզաբաժակ
Գազ խզմզաբաժակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ խզմզաբաժակ (A. grammocalyx) |
Միջազգային անվանում | |
Astragalus grammocalyx |
Գազ խզմզաբաժակ (լատին․՝ Astragalus grammocalyx), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խիտ ցցված պարզ մազիկներով ծածկված, բազմամյա, անցողուն, կանաչամոխրագույն, ստորգետնյա ընձյուղներով բույս է։ Տերևիկները ձվաձև-էլիպսաձև են, 10-16-ական զույգ։ Ծաղկաբույլը խիտ է, պտղի ժամանակ չերկարացող։ Բաժակը խողովակաձև է, ավելի ուշ՝ ձվաձև փքված, խավոտ։ Պսակը մանուշակագույն է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է միայն Գեղամի ֆլորիստիկական շրջանում (Զառ և Քյանքան գյուղերի միջև, «Խոսրովի անտառ» պետական արգելոց)։ Աճում է նաև Նախիջևանում և Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից մոտ 2500 մ բարձրության վրա, չոր լանջերին քարաթափվածքների վրա, մարգագետնատափաստանում, գիհու նոսրանտառում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Արեալը խիստ մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|