Գազ Կիրպիչնիկովի
Գազ Կիրպիչնիկովի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ Կիրպիչնիկովի (A. kirpicznikovii) |
Միջազգային անվանում | |
Astragalus kirpicznikovii |
Գազ Կիրպիչնիկովի (լատին․՝ Astragalus kirpicznikovii ), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անցողուն, պարզ մազիկներով ծածկված բազմամյա բույս է։ 8-35 սմ երկարությամբ տերևները կենտ-փետրաձև են։ 8-21-ական զույգ տերևները վերևից մերկ են, իսկ տակից՝ խավոտ, էլիպսաձև։ Ծաղկակիրները 0,5-1 սմ երկարությամբ են և սակավածաղիկ։ Ծաղիկները կարճացած են, փնջաձև և գտնվում են համարյա արմատամերձ ողկույզներում։ Պսակը դեղին է, իսկ դրոշը՝ 18-23 մմ երկարությամբ։ Սռնակը սպիտակէ, մերկ ։ Ունդերը ունեն 10-20 մմ երկարություն, խավոտ են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է Զանգեզուրի (Անգեղակոթ գյուղի շրջակայք, Հորիս քաղաքի և Տեղ գյուղի միջև) և Մեղրու (Շվանիձոր և Նյուվադի գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում և Արևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ծովի մակարդակից 650-1850 մ բարձրությունների վրա, ստորին և միջին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ լանջերին, թփուտների մեջ, գիհու նոսրանտառում, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է և Անդրկովկասի էնդեմիկ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ ԸՆդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանություն չի իրականցվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|