Գազ Ախունդովի
Գազ Ախունդովի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ Ախունդովի (A. achundovii) |
Միջազգային անվանում | |
Astragalus achundovii |
Գազ Ախունդովի (լատին․՝ Astragalus achundovii), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանր կոշտ երկծայր մազիկներով ծածկված բազմամյա անցողուն կանաչ բույս է։ Տերևների երկարությունը 6-30 սմ է։ Կլորավուն-էլիպսաձև տերևիկները 6-10-ական զույգ են։ Ծաղկակիրները դուրս են գալիս տերևների արմատամերձ վարդակի կենտրոնից, ծաղկաբույլի հետ միասին տերևներին հավասար են կամ կարճ են դրանցից։ 16-19 սմ երկարությամբ դրոշը վարդագույն կամ բաց մանուշակագույն է, իսկ նավակը և թիակներն ավելի բաց գույն ունեն։ 15-30 մմ երկարությամբ և 3-5 մմ լայնությամբ ունդերը թեթևակի կորացած են[1]։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի և Չիվա գյուղերի շրջակայք), Նախիջևանում, Հարավարևելյան Անատոլիայում և Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1300 մ բարձրությունների վրա, չոր կավային, խճաքարոտ և քարքարոտ լանջերին, կիսաանապատում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլացիա ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Արենի գյուղի շրջակայքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|