Բրաբիոն
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Բրաբիոն (այլ կիրառումներ)
Բրաբիոն կամ ազատուկ[1] (լատիներեն՝ Polianthes tuberosa ) - շքանարգիզազգիների ընտանիքի (Agave) բազմամյա բույս է։ Բրաբիոնի ցողունի բարձրությունը մոտ 45 սմ է, որը վերջանում է սպիտակ և բուրումնավետ ծաղիկների ողկույզով։ Գոյություն ունի 12 տեսակ։ Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում։
Բովանդակություն |
[խմբագրել] Անվանումը տարբեր երկրներում
Բրաբիոնի լատինական tuberosa անվանումը ծագել է ծաղկի արմատային կառուցվածքից ելնելով՝ tuber նշանակում է պալար։ Մեքսիկայում, որը համարվում է բրաբիոնի հայրենիքը, ծաղկի անուն է «Օհմեզուչետլ», որը նշանակում է «ոսկրե ծաղիկ»։ Արևելա-հնդկական անվանումն է՝ «Ռաթքիրանի» (գիշերային ծաղիկ), հինդիյով «Rajnigandha» (գիշերային բույր), հարավային Հնդկաստանում՝ «Sugandaraja» (բույրի արքա)։ Սինգապուրում այն կոչվում է «Xinxiao», որը նշանակում է՝ «այն, ինչի վրա հանգստանում են գիշերային թիթեռները»։ Պարսկաստանում բրաբիոնի անվանումն է «Միրիամ», որը նաև տարածված կանացի անուն է։
[խմբագրել] Օգտագործում
Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում՝ բուրումնավետ յուղեր և ծխաձողիկներ , օծանելիք ստանալու համար։ Բրաբիոնի բուրումնավետ մեկ լիտր յուղ ստանալու համար օգտագործվում է մեկ տոննա ծաղիկ, որի պատճառով էլ համարվում է ամենաթանկ յուղերից մեկը։ Վիկտորիական ժամանկաշրջանում համարվել է թաղման ծաղիկ, իսկ Հավայան կղզիներում բրաբիոնի ծաղիկներով հյուսում են ավանդական ծաղկեփնջերը։
[խմբագրել] Հայկական ավանդապատում
Ըստ հայկական ավանդության Բյուրակն(Բինգյոլ) լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում։[2]
[խմբագրել] Հղումներ
- ↑ Ռ.Ս. Ղազարյան (1981). Բուսանունների հայերեն-լատիներեն, ռուսերեն-անգլերեն, ֆրանսերեն-գերմաներեն բառարան. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.
- ↑ Խաչիկ Դաշտենց, Ռանչպարների կանչը
[խմբագրել] Արտաքին հղումներ
- "Цветоводство" - 1981 г. - №5. (ռուս.)