Բուրջ Խալիֆա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Բուրջ Խալիֆա | |
| արաբ. برج خليفة | |
| Տեղագրություն | |
| Կառուցման ժամանակ | 2004 սեպտեմբերի 21 — 2010 հունվարի 4 |
| Բարձրություն | |
|---|---|
| Տանիք | ~643.3 մ |
| Վերջին հարկ | ~624 մ |
| Տեխնիկական պարամետրներ | |
| Հարկերի թիվ | 828 մ |
| Տարածքը շինության մեջ | 344 000 մ² |
| Ճարտարապետ | Skidmore, Owings and Merrill |
|
|
|
| Տեղեկություններ Emporis կայքում | |
|
|
|
| Տեղեկություններ SkyscraperPage կայքում
|
|
Բուրջ Խալիֆա (արաբերեն՝ برج خليفة - «Խալիֆայի աշտարակ»), մինչև հունվարի 4, 2010՝ «Բուրջ Դուբայ», երկնաքեր Դուբայում, իր տեսքով նմանվում է պտկաքարի։ Պաշտոնապես բացվել է 2010թ. հունվարի 4-ին, և վերանվանվել է «Բուրջ Խալիֆա»՝ հարևան Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատվին։
Նախապես բացումը պլանավորված էր կատարել 2009-ի սեպտեմբերի 9-ին` Դուբայի մետրոյի բացման հետ միաժամանակ, բայց բացումը տեղափոխվեց մինչև 2010թ. հունվարը՝ կառուցողների ֆինանսական խնդիրների պատճառով։ 2007 թվականի հուլիսից՝ աշխարհի ամենաբարձր շենքն է (բարձրությունն է 828 մետր և ավելի քան 163 հարկ)։
Արտաքին հղումներ [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բուրջ Խալիֆա կատեգորիայում։ |