Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա Национална художествена академия | |
---|---|
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա և դպրոց |
Միջազգային անվանում | National Academy of Arts |
Նախկին անվանումներ | «Գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան» «Գեղարվեստական ակադեմիա» «Նիկոլայ Պավլովիչի անվան գեղարվեստի բարձրագույն ինստիտուտ» |
Հիմնադրված է | 1896 |
Ուսանողներ | 1165 |
Երկիր | Բուլղարիա |
Կայք | Պաշտոնական կայքը |
National Academy of Arts, Sofia Վիքիպահեստում |
Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (բուլղար․՝ Национална художествена академия, կարճ՝ НХА), բարձրագույն ուսումնական հաստատություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Համարվում է երկրի ամենահին և հայտնի արվեստի դպրոցը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղարվեստի ազգային ակադեմիան հիմնադրվել է 1896 թվականին հայտնի նկարիչներ և հասարական գործիչներ Իվան Միրկվիչկայի, Անտոն Միտովի, Իվան Շիշմանովի կողմից։ Դպրոցի առաջին ուսուցիչներից են եղել չեխ Իվան Միրկվիչկան և Յարոսլավ Վեշինը, հրեա քանդակագործ Բորիս Շացը[1][2]։
Շիպկա 1 հասցեում տեղակայված ակադեմիայի շենքը կառուցվել է 1907 թվականին ռուս ճարտարապետ Ալեքսանդր Սմիրնովի կողմից։
1909 թվականին հաստատությունը կոչվել է «Գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան», 1921 թվականին՝ «Գեղարվեստական ակադեմիա», 1951 թվականին՝ «Նիկոլայ Պավլովիչի անվան գեղարվեստի բարձրագույն ինստիտուտ», 1995 թվականից՝ «Գեղարվեստի ազգային ակադեմիա»։
Ակադեմիան ունի 1,000 ուսանող, որոնցից 130 օտարերկրյա ուսանողներ են։
Կառուցվածք, մասնագիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղարվեստի ազգային ակադեմիայի կազմում գործում է 2 ֆակուլտետ՝
- Կերպարվեստի ֆակուլտետ
- Կիրառական արվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի ֆակուլտետ
- Գեղանկարչություն
- Որմնանկարչություն
- Քանդակագործություն
- Գրաֆիկա
- Գրքի նկարազարդում և տպագիր գրաֆիկա
- Պլակատ և վիզուալ հաղորդակցում
- Արվեստ
Կիրառական արվեստի ֆակուլտետ
- Փորագրություն
- Կերամիկա
- Դեկորացիա, բեմանկարչություն
- Գեղարվեստական տեքստիլ
- Գեղարվեստական մետաղամշակում
- Արդյունաբերական դիզայն
- Ինտերիերի դիզայն
- Գեղարվեստական ճենապակի և ապակի
- Մանկական կառույցների ձևավորում
- Նորաձևություն
- Ռեստավրացիա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Diana Muir Appelbaum, "First, Build an Art School", Aug. 1, 2012, Jewish Ideas Daily, First, Build an Art School
- ↑ «Սոֆիայի մշակությաին հերոսը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- NAA website (բուլղարերեն, անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա» հոդվածին։ |