Բորսեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բորսեկ
ռումիներեն՝ Borsec
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
ԺուդեցՀարղիտա
Մակերես96 կմ²
ԲԾՄ900 ± 1 մ մ
Բնակչություն2795[1] մարդ (2007)
Ժամային գոտիUTCUTC+2:00
Հեռախոսային կոդ(+40) 02 66
Փոստային ինդեքս535300
Ավտոմոբիլային կոդHR
Պաշտոնական կայքprimaria-borsec.ro
Բորսեկ (Ռումինիա)##
Բորսեկ (Ռումինիա)

Բորսեկ (ռում․՝ Borsec, հունգ․՝ Borszék, գերմ․՝ Bad Borsek), քաղաք և բուժավայր Ռումինիայում, Հարղիտա ժուդեցում։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորսեկ քաղաքի տարածքը 96 կմ² է։ Բնակչության թվաքանակը 2․864 մարդ (2002 թվականին)։ Բնակչության խտությունը 29 մարդ/կմ² է։ Բնակչության մեծամասնությունը կազմում են հունգարացի-սեկլերները։ Բարձրությունը ծովի մակարդակից 900 մ է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորսեկը տեղակայված է Հարղիտա ժուդեցի (գավառի) հյուսիսում, Տրանսիլվանիա պատմական մարզում, Ներքին Արևելյան Կարպատ լեռնային շրջանում, Կալիմանական լեռան, Չախլեուի և Գուրգիուի մոտակայքում։ Մոտակա Տոպլիցա քաղաքից Բորսեկի հեռավորությունը 28 կմ է, Ռեգինից՝ 80 կմ, Բրաշովից՝ 180 կմ, Յասիից՝ 200 կմ, Բուխարեստից՝ 490 կմ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն ցամաքային է, լեռնային գծերով։ Ձմեռը բարեխառն մեղմ է․ հունվարի միջին ջերմաստիճանը՝ 6°С է։ Ամառը բարեխառն զով․ հուլիսի միջին ջերմաստիճանը 15 °С է։ Առավոտյան և երեկոյան զով է, սակայն օրվա ընթացքում տաք է և արևային։ Հաջորդում է մեղմ և շատ գեղեցիկ աշունը։ Տարեկան նստվածքը 700 միլիմետրից բարձր է, հատուկ է ամռանը։ Բնորոշ է արևային օրերի մեծ թիվ, բացառապես մաքուր լեռնային օդը։ Համաձայն վերջին ուսումնասիրությունների՝ կլիմայական օդը Բորսեկում ամենամաքուրն է Ռումինիայում։ Լեռնաշղթան և փշատերև անտառը՝ շրջապատված լեռնալանջերով, բուժավայրը պաշտպանում են սառը քամիներից, նպաստում են օդի մաքրմանը և հագեցնում են այն ֆիտոնցիդներով և բացասական աէրոիոններով։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորսեկի բնակիչների 78% կազմում են հունգարացիները, 21 % ռումինացիները և 0,5 %՝ գնչուները։ Կրոնական կապեր․ բնակչության 75,5 % կաթոլիկներ են, 20 %՝ ուղղափառներ, 2,2 %՝ բողոքական-ռեֆորմատորները։

Բուժավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը առաջին հերթին հայտնի է որպես բալնեոթերապիական բուժավայր, կառուցված բուժական հանքային ջրի աղբյուրների վրա։ Բորսեկի հանքային ջուրը արդեն վայելում է ոչ մեկ հարյուրամյակի հայտնիություն և ճանաչում Եվրոպայում, բազմիցս ստացել է բարձրագույն պարգևներ միջազգային մրցանակաբաշխություններում՝ Վիեննայում (1873), Բեռլինում (1876), Փարիզում (1878)։ 1806 թվականին կազմակերպվեց հանքային ջրերի արտադրություն և առաջին տարում լցվեց 3 մլն լիտր բուժական ջուր, որը մատակարարեցին Եվրոպայի շատ երկրներում[2]։

Բնության բուժիչ գործոններ․ լեռնային կլիմա, ածխաթթվային ջրեր, մոֆետներ (ածխաթթվաին գազի վերգետնյա հատված դուրս գալը), տորֆային ցեխ[2]։ Խմիչքային բուժման համար օգտագործվում են ածխաթթվային քլորային-ծծմբային-հիդրոկարբոնատային նատրիումային-կալիումային-մագնիումային ջրեր։ Բուժավայրում կիրառվում են կլիամատոթերապիան, ցեխաբուժությունը, ածխաթթվային լոգանքներ (այդ թվում «չոր»-հատուկ խցիկներում, մոֆետների վրա), լոգանք ծածկված լողավազանում հանքային ջրով, ֆիզոթերապեֆտական ընթացակարգեր և այլն։

Ցուցմունքներ բուժման համար։ Մարսողական օրգանների հիվանդությունները և նյութափոխանակության, սիրտ-անոթային, նյարդային և ներզատիչ համակարգերի խանգարումը, ուղեկցվող երիկամների, շնչառական օրգանների, մաշկային հիվանդություններով[2][3]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը և մերձակա լեռները գրավում են ձմեռային մարզաձևերի սիրահարների մեծ մասին, ինչպես նաև զբոսաշրջիկներին՝ մեծաքանակ լեռնային քարայրներով։ Մոտակայքում տեղակայված են մի քնի հին վանքեր։

Բորսեկից սկսվում են զբոսաշրջային շատ երթուղիներ, կազմակերպվում են էքսկուրսիաներ Մոլդովայի վանքերում, Արջերի քարայրում, Սառցե քարայրում, Պրայդ, Սովատ, խեցեգործական Կորունդ կենտրոնի քարայրների ստորգետնյա թանգարաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Национальный институт статистики
  2. 2,0 2,1 2,2 Финкельштейн Л. О. (1890–1907). «Борсек». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Маньшина Н.В. Лечение на курортах Румынии / в кн. Низовский А.Ю., Маньшина Н.В., Румыния, : М. Вече, 2005, с. 270