Չախլեու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չախլեու
ռումիներեն՝ Ceahlău
Տեսակլեռնազանգված
Երկիր Ռումինիա
Վարչատարածքային միավորՆյամց
Աշխարհագրական
տեղադրություն
divisions of the Carpathians?
ԼեռնաշղթաԱրևելյան Կարպատներ
Մասն էdivisions of the Carpathians?
Բարձրությունը ծովի մակարդակից1907 մետր
Մակերես77,39 կմ²
Չախլեու (Ռումինիա)##
Չախլեու (Ռումինիա)

Չախլեու (ռումիներեն՝ Ceahlău), լեռնազանգված Ռումինիայում[1]։ Տեղակայված է Արևելյան Կարպատներում՝ Ռումինիայի Մոլդովա շրջանի Նյամց կոմսությունում։ Չախլեուի կազմում են գտնվում Տոակա (1907 մ) և Օկոլաշուլ Մարե (1904 մ) բարձունքները։ Չախլեուն շրջապատված է արևելքից Բիստրիցա գետով ու Բիկազ լճով, հարավից՝ Բիկազ գետով։

Չախլեուն լեռնագնացության սիրված վայր է Ռումինիայում։ Այնտեղ կառուցված են յոթ ուղիներ լեռնագնացների ու զբոսաշրջիկների համար[2]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի «Տրայան ու Դոկիա» առասպել։ Համաձայն առասպելի՝ Դոկիան եղել է դակերի թագավոր Դեցեբալի դուստրը։ Երբ հռոմեական կայսր Տրայանը գրավում է Դակիան, Դոկիան թաքնվում է Չախլեու սորբ լեռան վրա, որպեսզի խուսափի կայսեր հետ բռնի ամուսնությունից։ Նա հագնում է հովվուհու շորեր և պահում ոչխարներ, սակայն սառչում է ցրտից։ Մարիամ Աստվածածինը, ըստ առասպելի մի տարբերակի, աղջկան իր հոտի հետ վերածում է քարերի, այլ տարբերակի համաձայն՝ Դոկիան դառնում է առու, ոչխարները՝ ծաղիկներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ceahlaupark.ro/
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]