Բորիս Հայրապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բորիս Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան (1981) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1989) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0014765 |
Բորիս Ալեքսանդրի Հայրապետյան (հունիսի 23, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, սցենարիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1981 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, 1989 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1981-1982 թվականներին դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1982-1985 թվականներին եղել է «Հայֆիլմ» ստուդիայի ռեժիսորի ասիստենտ, ապա՝ ռեժիսոր։ 1993 թվականին հիմնել է «Էյ-Բի-Էյ» կինոընկերությունը։ 1992-2002 թվականներին եղել է Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միության քարտուղարը։ 1993 թվականից «Սուրբ Աննա» ռուսական ամենամյա ուսանողական և դեբյուտային ֆիլմերի մրցույթի նախագահն է։ 2003 թվականին Մոսկվայի Մեծ թատրոնում բեմադրել է Բելլինիի «Նորմա» օպերան[1]։ ՌԴ կինեմատոգրաֆիստների և ռեժիսորների միությունների անդամ է[2][3]։
Կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արևիկ», 1978
- «Այնտեղ, ուր երկինքը պառկած է գետնին», 1989
- «Մարդասպանը», 1993
- «Տեղ աշխարհի վրա», 2001
- «Կամուրջը»
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Էմմի», Չիկագոյի կինոընկերություն
- ՌԴ 2-րդ կարգի պետական մեդալի՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար
- «Ոսկե դիմակ» փառատոնի ժամանակ արժանացել է 5 մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ներկայացում»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Օպերայից հասկացող ՀՀ նախագահից մինչեւ ավստրիական դատարան
- ↑ «Բորիս Հայրապետյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Բորիս Հայրապետյանի մասին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Հայրապետյան» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1955 ծնունդներ
- Հունիսի 23 ծնունդներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ ռեժիսորներ
- Հայ սցենարիստներ