Հայաստանում բնականորեն չի աճում, սակայն մշակության պայմաններում աճեցվում է բռնչիատերև բշտիկապտուղը (P.opulifolia (L.)), որը հայտնի է որպես տերևաթափ թուփ՝ մինչև 2-3 մ բարձրությամբ։ Տերևները 3-5 բլթականի են։ Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր - հոկտեմբերամիսներին։ Բնականորեն տարածված է Հյուսիսային Ամերիկայում։ Հողի նկատմամբ քիչ պահանջկոտ է, չորադիմացկուն և երատադիմացկուն է, լուսասեր։ Կիսանապատային գոտու խիստ ցամաքային կլիմայի պայմաններում լավ է դիմանում, պիտանի է այդ գոտու բնակավայրերի կանաչապատման մեջ օգտագործելու համար։