Բյանկա Պիտցոռնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյանկա Պիտցոռնո
իտալ.՝ Bianca Pitzorno
Ծնվել էօգոստոսի 12, 1942(1942-08-12)[1][2][3] (81 տարեկան)
ԾննդավայրՍասսարի, Սարդինիա, Իտալիա
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, մանկագիր, թարգմանչուհի, գիտաֆանտաստիկ գրող, ուսուցչուհի և հնագետ
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունԿալյարի համալսարան
ԿուսակցությունLeft, Ecology and Freedom?
ԱշխատավայրG. A. Sanna National Museum? և RAI
Կայքbiancapitzorno.it
 Bianca Pitzorno Վիքիպահեստում

Բյանկա Պիտցոռնո (իտալ.՝ Bianca Pitzorno, օգոստոսի 12, 1942(1942-08-12)[1][2][3], Սասսարի, Սարդինիա, Իտալիա), իտալացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյանկան ծնվել է 1942 թվականի օգոստոսի 12-ին Իտալիայի Սարդինիա կղզում։ Մանկուց նա հետաքրքրված էր լուսանկարչությամբ և նկարչությամբ։ Դպրոցից հետո ընդունվեց Կալյարիի համալսարանի նախապատմական հնագիտության ամբիոն։ Դրան զուգահեռ նա զբաղվել է կինոքննադատությամբ, հոդվածներ է գրել կարճամետրաժ ֆիլմերի համար, ելույթ է ունեցել Լոկառնոյի կինոփառատոնում՝ որպես երիտասարդական ժյուրիի անդամ։

1968 թվականին Պիցորնոն տեղափոխվում է Միլան և ընդունվում ուսումնարան՝ ստանալով կինոյի և հեռուստատեսության որակավորում։ Նա աշխատել է Թատերական արվեստի քաղաքացիական դպրոցում՝ որպես ձայնային դերասան, այնուհետև՝ հեռուստատեսությունում, որտեղ մշակել է հեռուստասցենարներ երեխաների համար։

1970 թվականին Բիանկա Պիցոռնոն հաղթել է երիտասարդ ընթերցողների համար շվեյցարական հրատարակիչների մրցույթում և հրատարակել իր առաջին գիրքը երեխաների համար («Il grande raduno dei cow boy»): Այդ պահից նա սկսել է անընդհատ գրել։ 1991 թվականին արտասահմանում հայտնի դարձավ «Լսիր սրտիս» վեպը, որը թարգմանվել է եվրոպական այլ լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով։ Գրքի առաջին տպաքանակը Իտալիայում կազմել է գրեթե 300000 օրինակ։

Հետագա տարիներին Բիանկա Պիցոռնոն հրատարակել է իր ավելի քան հիսուն ստեղծագործություն։ Զբաղվել է համաշխարհային գրականության դասականների՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի, Տուվե Յանսոնի,Դավիթ Գրոսսմանի , Ս. Պլաթի և այլոց գրքերի իտալերեն թարգմանություններով։

Բիանկա Պիցոռնոն Իտալիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել 2000 թվականին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն լույս են տեսել նրա «Տունը ծառի վրա», «Լսիր իմ սրտի ձայնը», «Պոլիսենա Պորոսելլոյի զարմանալի արկածները», «Դիանան, կուպիդոնը և կոմանդորը», «Երբ մենք փոքր էինք» գրքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյանկա Պիտցոռնո» հոդվածին։