Բեյբ Ռութ
| Բեյբ Ռութ | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Ջորջ Հերման Ռութ կրտսեր |
| Ծննդյան օր՝ | Փետրվարի 6, 1895 |
| Ծննդավայր՝ | |
| Վախճանի օր՝ | Օգոստոսի 16, 1948 (53 տարեկանում) |
| Վախճանի վայր՝ | |
| Ազգություն | |
Ջորջ Հերման Ռութ կրտսեր (անգլ.` George Herman Ruth, Jr., փետրվարի 6, 1895 - օգոստոսի 16, 1948), առավել հայտնի որպես Բեյբ Ռութ (Babe Ruth), ամերիկացի պրոֆեսիոնալ բեյսբոլիստ-աութֆիլդեր, ով շուրջ 22 մրցաշրջան (1914–1935) անցկացրել է Բեյսբոլի գլխավոր լիգայի (MLB) «Բոստոն Ռեդ Սոքս», «Նյու Յորք Յանկիս» և «Բոստոն Բրեյվզ» ակումբներում: Ռութը հայտնի է եղել նաև «Մեծն Բամբինո» և «Հարվածի սուլթան» մականուններով:
1914-1919թթ.-ին Ռութը հանդես է եկել «Բոստոն Ռեդ Սոքս» ակումբում` դառնալով ակումբի առաջատար մարզիկը: 1920 թվականին «Ռեդ Սոքսի» ղեկավարությունը որոշում է ընդունում վաճառել Ռութին, ով տեղ է գտնում «Նյու Յորք Յանկիս» ակումբում: Ռութի տեղափոխումից հետո «Ռեդ Սոքսը» ունենում է անհաջողությունների տասնամյակ, որը բեյսբոլային պատմության մեջ մտնում է որպես Բամբինոյի անեծք (the curse of the Bambinо):
Ռութը հեռանում է սպորտային կարիերայից 1935-ին: Մեկ տարի անց դառնում է Բեյսբոլի ազգային փառքի սրահի անդամ:
Ըստ տարբեր վարկանիշային աղյուսակների և հարցումների` Ռութն համարվում է բոլոր ժամանակների լավագույն բեյսբոլիստներից մեկը. 1998 թվականին «Սպորտինգ նյուզ» հանդեսը «100 մեծագույն բեյսբոլիստների» աղյուսակում Ռութին շնորհեց առաջին հորիզոնականը,[1] 1999-ին բեյսբոլի երկրպագուները Ռութին հատկացրեցին MLB-ի բոլոր ժամանակների թիմի անդամի տիտղոսը: [2] 1969-ին` պրոֆեսիոնալ բեյսբոլի 100-ամյակի կապակցությամբ նրան է շնորհվում երբևէ դաշտ դուրս եկած մեծագույն բեյսբոլիստի կոչումը: 1993-ին «Ասոշիեդ պրեսը» հայտնում է, որ Մուհամեդ Ալին և Բեյբ Ռութը գտնվում են հավասար հորիզոնականների վրա` որպես ամենաճանաչված ամերիկյան մարզիկներ:[3] 1999 թվականին «ESPN»-ը Ռութին շնորհում է 20-րդ դարի երկրորդ լավագույն ամերիկացի մարզիկի կոչումը` զիջելով միայն բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին:[4]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական կայք
- Բեյբ Ռութը (անգ.) Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ «Սպորտինգ նյուզի» բեյսբոլիստների վարկանիշային աղյուսակը
- ↑ ««All-Century Team»-ի վերջնական քվեարկությունը»։ «Ի Էս Փի Էն», «Ասոշիեդ պրես»։ Հոկտեմբերի 23, 1999։ http://static.espn.go.com/mlb/news/1999/1023/129008.html։ Վերցված է Մայիսի 27, 2011։
- ↑ Ուիլշտայն, Սթիվ (Մայիսի 17, 1993). «Ռեթոն, Հեմիլ` «Ամենահայտնի ամերիկացի մարզիկները»». «Ասոշիեդ պրես».
- ↑ ««Դարի լավագույն ամերիկացի մարզիկները»»։ «Ի Էս Փի Էն»։ ESPN.com։ Սեպտեմբերի 14, 1999։ http://espn.go.com/sportscentury/athletes.html։ Վերցված է Փետրբարի 5, 2013։