Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Կոնպիմուկ Բուվակուլ (թաի.՝ กันต์พิมุกต์ ภูวกุล, մայիսի 2, 1997(1997-05-02)[1], Բանգկոկ, Թաիլանդ, առավել հայտնի է ԲեմԲեմ (հանգըլ՝ 뱀뱀) անունով), թաիլանդական ծագմամբ հարավկորեացի երգիչ, GOT7բոյ բենդի անդամ, գլխավոր ռեփեր։ Երկու անդամների, Մարկի և Ջեքսոնի, հետ միասին մտնում է «ԱմերիԹաիԿոնգի» կազմի մեջ։ Մինչև JYP Entertainment- ի հետ պայմանագիրը ակտիվ նկարահանվել է գովազդային հոլովակներում։
Մինչ առաջնաելույթը պատրաստվել է 3.5 տարի։ Տիրապետում է թայերենի, անգլերենի և չինարենի։ Դեբյուտ է արել բեմական անունով, որը մտածել է նրա մայրիկը։ 2013 թվականին հայտնվել է YG Entertainment- ի կազմակերպած գոյատևման հեռուստաշոուի էպիզոդներից մեկում[2]։