Բեգեմոտ (կերպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեգեմոտ
Բուլգակովի ծննդյան հարյուրամյակին նվիրված 1991 թվականի ԽՍՀՄ նամականիշ
Տեսակհորինված կատու, գրական հերոս, չար ոգի գեղարվեստական ստեղծագործության մեջ և anthropomorphic cat?
ՀեղինակՄիխայիլ Բուլգակով
Ներկայացված էՎարպետը և Մարգարիտան
Սեռարու
Տարիքանմեռ
Մասնագիտությունծաղրածու
Դերը կատարել ենՎիկտոր Պավլով, Ալեքսանդր Բաշիրով և Սեմյոն Ֆուրման

Բեգեմոտ (ռուս.՝ Бегемот), Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի կերպար, մարդագայլ կատու և Վոլանդի սիրելի միմոսը («միմոսներից լավագույնը»), «հեծելազորայինի արտահայտիչ բեղերով հսկայական կատուն, սև ինչպես մուրը կամ սերմնագող ագռավը»։

Նա հայտնի է չեկիստներին ասած իր խոսքերով, ովքեր եկել էին ձերբակալելու վատ բնակարանում բնակվող «աճպարարներին» (Վոլանդին և նրա շքախմբին. նրանք գաղափար չունեին, թե ում հետ գործ ունեն) Մոսկվայում՝ Բոլշայա Սադովայա 302, 50 բնակարան հասցեում.

- Չարաճճիություն չեմ անում, ոչ ոքի ձեռք չեմ տալիս, պրիմուսն եմ նորոգում։

- Միակ բանը, որ կփրկի մահացու վիրավոր կատվին, դա մի կում բենզինն է։

- Կատուներին, չգիտես ինչու, սովորաբար «դու»-ով են դիմում, չնայած որ ոչ մի կատու երբևէ որևէ մեկի հետ չի խմել բրուդերշաֆտ[1]։

Կերպարի նախատիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բուլգակովյան հանրագիտարանի» համաձայն, Բուլգակովը Բեգեմոտ կատվի կերպարը վերցրել է Ի. Յա. Պորֆիրիևի «Ապոկրիֆային հեքիաթներ Հին Կտակարանի անձանց և իրադարձությունների մասին» գրքիցր (Մ., 1872), որտեղ հիշատակվում է ծովային հրեշ Բեգեմոտը, որն ապրում էր անտեսանելի անապատում՝ այն «այգուց արևելք, որտեղ ապրում էին ընտրյալներն ու արդարները»։ Բացի դրանից, Մ. Ա. Բուլգակովն օգտագործել է Մ. Ա. Օռլովի գիրքը «Պատմություն սատանայի հետ մարդու կենակցության մասին» (Մ., 1904)[2], որից քաղվածքները պահպանվել են գրողի արխիվում[3]։

Բեգեմոտը դիվաբանական ավանդույթում շատակերության դևն է։ Բուլգակովի Բեգեմոտը որկրամոլությամբ է զբաղվում ՝ Տորգսին (Торгсин - «Օտարերկրացիների հետ առևտրի համամիութենական ասոցիացիա») խանութում։ Բուլգակովը հեգնում է արտարժույթի խանութի այցելուներին, այդ թվում՝ ինքն իրեն. Բուլգակովն իր կնոջ հետ երբեմն գնումներ էր կատարում Տորգսինում արտասահմանցի ռեժիսորներից իր պիեսների համար ստացված արտարժույթով։ Լինելով այս խանութում նրանք դիտում էին, թե ինչպես են խորհրդային ժողովուրդը, ասես դիվահար եղած, իրենց համար դելիկատեսներ գնում[3]։

Բուլգակովի երկրորդ կնոջ՝ Լ. Է. Բելոզերսկայայի վկայությամբ իրենց տնային կատուն՝ Ֆլյուշկան եղել է Բեգեմոտի նախատիպը[3]։ Գրականագետ Մարիետա Չուդակովայի կարծիքով, Բեգեմոտի «հեռավոր գրական նախնիներից» մեկը կարող է լինել Է. Թ. Հոֆմանի կատուն՝ Մուրը[4]. հենց նրանից է ժառանգել մեսսիրի[Ն 1] (Վոլանդի) շքախմբի անդամն «իր զվարճալի ինքնագոհությունը»[6]։

Կերպարի բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի վերջում Բեգեմոտն ընթերցողին է ներկայանում տխուր կերպարանքով՝ դատապարտված տիրոջ հետ հավերժական թափառումների։ Բ. Մ. Սոկոլովը համարում է, որ Բեգեմոտը Սերգեյ Զայայիցկու «Ստեփան Ալեքսանդրովիչ Լոսոսինովի կենսագրությունը» (1928) պատմվածքից «դաժան ասպետի լեգենդի» հնարավոր ակնարկ է[3]։ Գրականագետ Ա. Բարկովը ենթադրություն է արել, որ «Բեգեմոտ կատվի կերպարանքով երիտասարդ պաժ-ասպետի[Ն 2] նախատիպը» պրոֆեսիոնալ դաշնակահար Նիկոլայ Բուրենինն է, որը նաև ՌՍԴԲԿ(բ) «Գերման» զինված ընդհատակյա խմբի անդամ էր[8]։

Վերջաբանում Բեգեմոտը, ինչպես այլաշխարհիկ ուժերի այլ ներկայացուցիչները, անհետանում է արևածագից առաջ լեռնային անդունդում, այգու դիմացի անապատ տարածքում, որտեղ պատրաստված էր հավերժական ապաստան «արդարների ու ընտրյալների»՝ Վարպետի և Մարգարիտայի համար։

Կատվի արկած-խենթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեգեմոտը Վոլանդի ծեռնածուներից մեկն է, որը ներկայանում է հսկայական սև կատվի տեսքով։ Աստվածաշնչում Բեգեմոտը ներկայացված է որպես աստվածային ստեղծագործության անհասկանալիության օրինակներից մեկը. միևնույն ժամանակ, Բեգեմոտը սատանայի կամակատար դևի ավանդական անուններից մեկն է։
  • Բեհեմոթը մարդագայլ է, կարող է լինել «հեծելազորայինի բեղերով կռտած խոզի նմանությամբ հսկայական սև կատվի տեսքով, որը քայլում է հետևի ոտքերի վրա», բայց կարող է նաև անցնել «կատվի մռութով» «կարճահասակ, պատառոտված գլխարկով հաստափոր մարդու» տեղ։ Մարդու կերպարանքով Բեգեմոտը իրարանցում է առաջացնում Ժամանցային տեսչության շենքում, հրդեհ Տորգսին խանութում և Գրիբոեդովների տանը, հասարակական զուգարանում ծեծում է Վարենուխային։ Սակայն դրվագների մեծամասնությունում նա հանդես է գալիս իր կատվային բնույթով՝ մարդկանց ապշեցնելով իր միանգամայն մարդկային շարժուձևերով։
  • Բեգեմոտը Բուլգակովի վեպում կատակերգական կերպով համատեղում է փիլիսոփայելու և «խելացի» սովորությունների հակումը ստորության և ագրեսիվության հետ։ Առաջին անգամ նա հայտնվում է Վոլանդին հետապնդող Իվան Բեզդոմնիի տեսարանում, ընդ որում, նա հեռանում է հետապնդումից տրամվայի տեսարանում։ Այնուհետև վախեցած Ստյոպա Լիխոդեևի առջև նա օղի է խմում՝ թթու դրած սունկ կծելով։ Ազազելոյի հետ ծեծում է Վարենուխային։
  • Սև մոգության սեանսից առաջ Բեգեմոտը ապշեցնում է ներկաներին՝ լցնելով և խմելով մի բաժակ ջուր գրաֆինից։ Սեանսի ընթացքում Կորովիևի (Ֆագոտ) հրամանով նա պոկում է կոնֆերանսիե Ժորժ Բենգալսկու գլուխը, այնուհետև այն կրկին իր տեղն է դնում։ Սեանսի վերջում, սկսված սկանդալի գագաթնակետին, Բեգեմոտը պատվիրում է նվագախմբի դիրիժորին «կտրել երթը»։ Այն բանից հետո, երբ Բեգեմոտն այցելում է Ժամանցային հանձնաժողովի նախագահի գրասենյակ, նախագահի փոխարեն նրա աթոռին մնում է միայն կենդանություն առած կոստյումը։
  • Պոպլավսկուն, որն այցելել էր հանգուցյալ Բեռլիոզի բնակարան, Բեգեմոտը հայտնում է, որ ինքն է Պոպլավսկուն Կիև հեռագրել, ինչպես նաև ստուգում է նրա փաստաթղթերը։
  • Բեգեմոտը դագաղից գողանում է Բեռլիոզի գլուխը։ Երբ Մարգարիտան հայտնվում է Վոլանդի ննջասենյակում, Բեգեմոտը շախմատ է խաղում տիրոջ հետ, և պարտվելով՝ փորձում է դիմել խաբեության, ինչպես նաև սկսում է դեմագոգիկ դատողություններ անել։
  • Բեգեմոտը տալիս է պարահանդեսը սկսելու ազդանշանը, իսկ հյուրերի ընդունելության ժամանակ նստում է Մարգարիտայի ձախ ոտքի մոտ։ Նա փորձում է վիճել Մարգարիտայի հետ, թե արդյոք Ֆրիդայի մանկասպանության համար մեղավոր է սրճարանի տերը, ով գայթակղել էր նրան։ Պարահանդեսի ժամանակ Բեգեմոտը լողում է կոնյակով լցված լողավազանում։
  • Պարահանդեսից հետո ընթրիքի ժամանակ Բեգեմոտը Մարգարիտային սպիրտ է հյուրսիրում և ինքն էլ խմում է.

- Նոբլես օբլիժ, - նկատեց կատուն և Մարգարիտային թափանցիկ հեղուկ լցրեց լաֆիտային[Ն 3] ըմպանակի մեջ։
- Դա օղի՞ է։ - Կամաց հարցրեց Մարգարիտան։
Կատուն վրդովմունքից վեր թռավ աթոռին։
- Կներեք ինձ, թագուհի, - խռպոտ ձայնով ասաց նա, - մի՞ թե ես թույլ կտայի ինձ օղի լցնել տիկնոջը։ Սա մաքուր սպիրտ է։

  • Միևնույն ժամանակ, Բեգեմոտը պատմում է հնարովի բաներ, «մրցում» է Ազազելոյի հետ կրակելու դիպուկությամբ, սպանում է բուին և վիրավորում Գելլային։ Բեգեմոտի ակնարկները ծաղրանմանակմամբ չեղարկում են Վոլանդի խոսքերը, իսկ նյարդայնացած Ազազելոն կատվի մասին հայտարարում է, որ «լավ կլիներ խեղդել նրան»։
  • Գելլան Նիկոլայ Իվանովիչի համար տեղեկանք է գրում. Այն թելադրում է Բեգեմոտը, կնիք է դնում «վճարված է» մակագրությամբ և մյուսների հետ դիմավորում է Մարգարիտային։ Ավելի ուշ, թիվ 50 բնակարանում, նա պրիմուսը թաթերով բռնած դիմավորում է ռեյդով տուն ներխուժած չեկիստներին, հայտարարելով, որ «կատուն հին ու անձեռնմխելի կենդանի է» և խեղկատակային հրաձգություն է կազմակերպում։
  • Կորովիևի հետ նա այցելում է Տորգսին խանութ և Գրիբոյեդովի ռեստորան, և երկու այցերն էլ ավարտվում են Բեգեմտի հրկիզմամբ։ Ճնճղուկների բլուրների տեսարանում Բեգեմոտը քամու պես սուլոց է արձակում։
  • Վերջին թռիչքի ժամանակ նա ընդունում է իր իսկական կերպարանքը՝ «նիհարավուն երիտասարդի, դև-պաժի, լավագույն միմոսի, որը երբևէ գոյություն է ունեցել աշխարհում»։
  • Բեգեմոտի գործունեությամբ է պատճառաբանվում այն, որ երբ Վոլանդն ու իր շքախումբն անհետանում են, ամբողջ երկրում սկսում են բռնել և ոչնչացնել սև կատուներին։ Ըստ վեպի տեքստի՝ դրանցից «մոտ հարյուրը գնդակահարվել կամ սպանվել են տարբեր միջոցներով»։

Ի հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիևում կար «Մյասոեդոֆֆ» ռեստորան Անդրեևսկի Սպուսկի վրա, Բուլգակովի թանգարանից մեկ շենք ներքև։ Ճակատային մասում հուշատախտակ էր դրված Բեգեմոտ կատվի պատվին։ Ռեստորանը փակվել է 2006 թվականից հետո[9]։
  • Արմավիրում կա հուշարձան՝ նվիրված արմավիրյան կատվին՝ «Վարպետն ու Մարգարիտան» վեպի հերոսին, ով անմեղ տեղը տուժվել էր, երբ նրան շփոթել էին Վոլանդի կամակատար Բեգեմոտ կատվի հետ[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կամ միսսեր (իտալ.՝ messère, ֆր.՝ messer) - պարոն, Ֆլորենցիայի ազնվական քաղաքացիների, ինչպես նաև դատավորների պատվավոր կոչում, ի տարբերություն որոնց նոտարներին անվանում էին սեր (ser)[5]։
  2. Պաժ (ֆր.՝ page) - միջնադարյան Արևմտյան Եվրոպայում, ազնվական ընտանիքի տղա, որն ազնվականի անձնական ծառայող էր. ասպետության առաջին քայլ[7]։
  3. Լաֆիտ - (ֆր.՝ Lafite), բորդո տեսակի կարմիր գինի, որը մատուցվում է տաքացրած վիճակում գլխավոր մսային ուտեստի հետ։ ԽՍՀՄ ժողովրդի ամենալայն շրջանակներում հայտնի դառնալով, ի վերջո դարձել է արտասահմանյան ցանկացած թանկարժեք գինու հոմանիշ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Михаил Булгаков. «Мастер и Маргарита». библиотека "100 лучших книг". Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. Орлов М. А. История сношений человека с дьяволом / закл. статья «Инфернальные связи» И. Е. Парнова. — М.: АСТ, Terra Fantastica, 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Соколов, Б. М. Бегемот // Булгаковская энциклопедия. — М.: Локид; Миф, 2000. — 588 с. — ISBN 5-320-00385-4
  4. «Книга Житейские воззрения кота Мурра читать онлайн Эрнст Гофман». knijky.ru. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «НИККОЛО МАККИАВЕЛЛИ->ИСТОРИЯ ФЛОРЕНЦИИ->ПРЕДИСЛОВИЕ։». «КОММЕНТАРИИ К ТЕКСТУ 7». www.vostlit.info. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. Чудакова М. О. Не для взрослых. Время читать. Полка третья. — М.: Время, 2011. — ISBN 978-5-9691-0700-7
  7. П. ф.-В. (1890–1907). «Паж». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. «Глава XXVI. Конец квартиры № 50 или квартиры № 20?». www.menippea.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. Арина, Я. На Андреевском тайно снесли кафе // Киев сегодня. —Киев, 2007. — 6 мая. Архивировано из первоисточника 7 Ապրիլի 2015.
  10. «Загадочные злоключения происходят в Армавире с памятником коту из романа Булгакова "Мастер и Маргарита"». Российская газета. 2009 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.