Բազարգան
Քաղաք | ||
---|---|---|
Բազարգան | ||
بازرگان | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Արևմտյան Ադրբեջան | |
ԲԾՄ | 1 793 մ | |
Խոսվող լեզուներ | պարսկերեն ադրբեջաներեն | |
Բնակչություն | 6 686 մարդ (2006) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Բազարգան (պարս.՝ بازرگان), քաղաք Իրանի Արևմտյան Ադրբեջան օսթանում։ Քաղաքի պաշտոնական լեզուն է պարսկերենը, սակայն տարածված է նաև ադրբեջաներենը։
Համարվում է Իրանի և Թուրքիայի միջև գտնվող ավտոմայրուղիներից մեկը՝ Գյուրբուլակ-Բազարգան երկաթուղու հետ միասին։
2012 թվականին Իրանը և Թուրքիան ստորագրում են պայմանագիր, կապված «Կարս-Իգդիր-Բազարգան-Ջուլֆա» երկաթուղու ստեղծման հետ[1]։ Նրա միջով է անցնում թուրք-իրանական գազատարը, որը ստեղծվել է 2002 թվականին[2]։
Բնակչություն և աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 6 686 մարդ։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1793 մետր բարձրության վրա։
Քաղաքը նշանավորվում է նրանով, որ այն գտնվում է հենց Արարատ լեռան ստորոտին և մարզկենտրոն Թավրիզից 310 կմ հեռավորության վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիան ստորագրել են պայմանագիր, որի համաձայն ստեղծվել է «Կարս - Իգդիր -Բազարգան - Ջուլֆա» երկաթուղին, որի միջով անցնում է միջպետական գազատարը – trend.az, հոկտեմբերի 5, 2012
- ↑ Իրանի Արևելյան Ադրբեջան օսթանում ստեղծվել է գազատար Արխիվացված 2016-03-05 Wayback Machine – ia-centr.ru , 09.10.2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազարգան» հոդվածին։ |
|