Բազալտե արև
Բազալտե արև | |
---|---|
եզակի ճառագայթաձև անջատում | |
Գտնվում է | Արագածոտնի մարզ, Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս, Արխաշին գետի ձախափնյա մասում Ամբերդ ամրոցի մոտ |
Տեսակ | երկրաբանական |
Բազալտե արև, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը եզակի ճառագայթաձև անջատում է։ Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս, Արխաշին գետի ձախափնյա մասում Ամբերդ ամրոցի մոտ։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[1][2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ
- Բնության պետական հուշարձաններից ցանկը Վիքին սիրում է Երկիրը հուշարձանների ցանկում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 oգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.