Բագրատ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագրատ Խաչատրյան
Ծնվել է1918
ԾննդավայրՄելիքգյուղ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Բագրատ Անուշավանի Խաչատրյան (1918, Մելիքգյուղ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատ Խաչատրյանը ծնվել է 1918 թվականին, Ապարանի շրջանի Մելիքգյուղում։ Ավարտել է Ապարանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը, աշխատանքի է նշանակվել Ձորագլխի դպրոցում։ Ընդամենը երկու տարի աշխատելուց հետո 1941 թվականի հունիսի վերջին զորակոչվել է բանակ[1]։

1942 թվականի հունվար-մարտ ամիսներին Ղրիմում կռվել է 390-րդ հայկական դիվիզիայում, Կերչի մատույցներում։ Մարտերից մեկում վիրավորվել է և տեղափոխվել Սոչի։ Բուժվելուց հետո նորից մեկնել է ռազմաճակատ։ Ծառայել է 242-րդ լեռնահրաձգային դիվիզիայի 18-րդ բանակի կազմում։ Մասնակցել է Կերչ, Սիմֆերոպոլ, Սևաստոպոլ քաղաքների պաշտպանության կռիվներին։ Նովոռոսիյսկ քաղաքի մատույցներում տեղի ունեցող մարտերի ժամանակ Բագրատը հաջողությամբ կատարել է հրամանատարության առաջադրանքները, որի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1943 թվականի հոկտեմբերին Կերչի մոտ գտնվող քարանձավներից մեկում Խաչատրյանը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1-ին Մերձբալթյան ռազմաճակատում Լիտվական Սկոպեչկա քաղաքի մատույցներում տեղի ունեցող մարտերի ժամանակ Խաչատրյանը աջ ուսից վիրավորվել է, տեղափոխվել Բրյանսկ՝ հոսպիտալ։ Հոսպիտալում էլ լսել է մեծ հաղթանակի լուրը[1]։

Ռազմադաշտից վերադառնալով Խաչատրյանը ընդունվել և ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Ապարանի շրջանի տարբեր դպրոցներում եղել է պատմության ուսուցիչ, դպրոցի տնօրեն։ Այնուհետև հայրենի գյուղի դպրոցում դասավանդել է պատմություն։ Լավագույն աշխատանքի համար պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]