Աֆրիկյան ցիվետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրիկյան ցիվետ
Աֆրիկյան ցիվետ
Աֆրիկյան ցիվետ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ենթակարգ Feliformia
Ընտանիք Մշկաբեշկներ (Viverridae)
Ենթաընտանիք Viverrinae
Ցեղ 'Civettictis'
Տեսակ Աֆրիկյան ցիվետ (C. civetta)
Միջազգային անվանում
Civettictis civetta
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Աֆրիկյան ցիվետ (աֆրիկյան ցիվետ, լատ․Civettictis civetta), վիվերիդ տեսակի գազանների ընտանիքի կաթնասուն։ Civettictis տեսակի միակ կենդանին է, որը նախկինում պատկանում էր Վիվերրա տեսակի կենդանիների շարքին։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Civettictis և civetta տեսակի անվանումն առաջացել է ֆրանսերեն civette, իտալերեն zibetto, միջնադարյան լատիներենում zibethum, արաբերեն . زباد‎ (zabād) բառերից, որոնք նշանակում են ցիբետ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի ձևով աֆրիկյան ցիվետը նման է կատվին։ Նրա գլուխը լայն է, ունի սուր ձգված մռութ, կարճ, սուր ականջներ, կլոր փոքր-ինչ թեք աչքեր։ Աֆրիկյան ցիվետի մարմինը երկար և գեր է։ Պոչը միջին երկարության է և նրա երկարությունը մոտավորապես հավասար է մարմնի կեսի երկարությանը։ Ոտքերը միջին երկարության են։ Մորթին կոշտ է և բավականին հազվադեպ հանդիպող։ Բաշը ձգվում է մինչև մարմնի կենտրոն և վերջանում է պոչի մոտ։ Մորթու հիմնական գույնը մոխրա-դեղնագույն է, որի վրա հաճախ հանդիպում են սև ու սպիտակ բծեր։ Տարբեր առանձնյակների վրա դրանք գտնվում են մարմնի տարբեր մասերում։ Աֆրիկյան ցիվետի պոչի վրայի մորթին ավելի խիտ է։ Նրա պոչի վրա կան մոտավորապես 5 սև օղակաձև նախշեր, որոնց ծայրերը սև գույն են։ Աֆրիկական ցիվետի մարմնի երկարությունը սովորաբար չի անցնում 65 սանտիմետրը։ Պոչի երկարությունը մոտավորապես 30 սանտիմետր է։ Վզակոթի բարձրությունը 25-30 սանտիմետր է։ Աֆրիկյան ցիվետին պահում են միայն վանդակներում, կերակրում են մսով, հատկապես թռչնամսով։ Եթե փոքր տարիքի ցիվետ են բռնում, ապա հեշտ է նրան վարժեցնել։

Աֆրիկյան ցիվետ

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Աֆրիկայում՝ Սահարայից ավելի հարավ, բացառությամբ՝ Հարավային Աֆրիկայի և Սոմալի թերակղզու։

Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացնում են 6 տեսակի աֆրիկյան ցիվետը (Civettictis civetta

  • C. c. civetta
  • C. c. australis
  • C. c. congica
  • C. c. pauli
  • C. c. schwarzi
  • C. c. volkmanni

Պահպանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներդրված է III CITES հավելվածում Բոտսվանայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «civet». Lexico.com. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան ցիվետ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան ցիվետ» հոդվածին։