Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Նոր Այգեստան)
Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Նոր Այգեստան) | |
---|---|
Տեսակ | պատերազմի հուշահամալիր |
Երկիր | Արցախ |
Բնակավայր | Նոր Այգեստան |
Ներկա վիճակ | փոխարինվել է |
Արցախյան ազատամարտի հուշահամալիր, 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան պատերազմում ծագումով Այգեստան և Նոր Այգեստան գյուղերի, ինչպես նաև այնտեղի ինքնապաշտպանական մարտերում զոհված ազատամարտիկների և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշահամալիր, որը մինչև 2020 թվականի նոյեմբերի կեսերը գտնվում էր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղում, իսկ դրանից հետո վերաբացվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Եռաբլուր պանթեոնում[1][2][3][4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրը բացվել է 2009 թվականի մայիսի 4-ին, որին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նախարարներ, երկրի ազգային ժողովի պատգամավորներ, Պաշտպանության բանակի հրամանատարությունը, մտավորականներ և գյուղի բնակիչները։ Հուշահամալիրի կառուցվել է ծագումով Նոր Այգեստան գյուղից Վլադիմիր Գալստյանի և Սուրեն Խաչատրյանի միջոցներով[1][3]։
Հարկադիր տեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրել եռակողմ համաձայնագիր, որով Արցախի Հանրապետության բազմաթիվ բնակավայրերի հետ Ադրբեջանի զինված ուժերին է հանձնվել Նոր Այգեստան գյուղը։ Բնակչությունը տրվել է 24 ժամ, որպեսզի լքեն իրենց բնակավայրը, որոնք իրենց հետ տեղափոխել են նաև Արցախյան ազատամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրի քարե սալիկներն ու խաչքարը[2]։
2021 թվականի նոյեմբերի 14-ին հուշահամալիրի խաչքարն ու սալաքարերը տեղադրվել են Երևան քաղաքի Եռաբլուր զինվորական պանթեոնում[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշահամալիրը կազմված է մուգ սևակարմիր տուֆից պատրաստված խաչքարից և վերջինի երկու կողմերում տեղադրված նույն քարից պատրաստված սալիկներից։ Քարե սալիկների վրա փորագրված են Արցախյան ազատամարտի և 44-օրյա պատերազմի ժամանակ ծնունդով Այգեստան կամ Նոր Այգեստան գյուղերից, ինչպես նաև այնտեղի ինքնապաշտպանական մարտերում նահատակված ազատամարտիկների[Ն 1][4]։
Հուշատախտակներին գրված են հետևյալ ազատամարտիկների անունները՝
ԱԱՀ | Ծննդյան թվ․ և վայր | Զոհվելու թվ․ և վայր |
---|---|---|
Ավանեսյան Անդրանիկ Ս․ | ||
Ավանեսյան Սուրեն Ա․ | ||
Ավանեսյան Կոլյա Շամիրի | 19.1.1957թ․, գ. Այգեստան[5] | 3.7.1993թ․, գ. Լևոնարխ[5] |
Ավանեսյան Վլադիկ Ռ․ | ||
Աբգարյան Սմբատ Բորիսի | 12.4.1972թ․[5] | 21.8.1992թ․ գ. Այգեստան[5] |
Անտոնյան Սամանդար Իշխանի | 8.7.1949թ․, գ. Այգեստան[5] | 18.11.1991թ․, գ. Ծամձոր[5] |
Անտոնյան Վլաս Գարեգինի | 12.4.1934թ․, գ. Այգեստան[5] | 16.6.1992թ․, գ. Այգեստան[5] |
Այվազյան Սուրեն Ն․ | ||
Այվազյան Էդուարդ Նոբելի | 4.4.1968թ․, գ. Այգեստան[5] | 29.6.1992թ․, գ. Այգեստան[5] |
Ազիզյան Սուրիկ Ն․ | ||
Ավետիսյան Լեռնիկ Գավրուշայի | 4.7.1971թ․, գ․ Այգեստան[5] | 22.9.1992թ․, գ. Վաղուհաս[5] |
Բաղդասարյան Ռոմա Խաչատուրի | 11.1.1958թ․, գ․ Այգեստան[5] | 19.4.1994թ․[5], |
Բաբայան Լավրենտ Գավրուշայի | 12.4.1963թ․, գ․ Այգեստան[5] | 3.7.1992թ․, գ. Վարնկաթաղ[5] |
Բաբայան Զավեն Վազգենի | 25.6.1971թ․, գ․ Այգեստան[5] | 9.1.1994թ․, գ. Վարնկաթաղ[5] |
Բաբայան Դավիթ Բ․ | ||
Բադալյան Ռաֆիկ Աշոտի | 15.4.1957թ․, գ. Այգեստան[5] | 17.4.1993թ․, Մարտակերտի շրջան[5] |
Գաբրիելյան Սերժիկ Արտեմի | 10․7․1952թ․, գ. Այգեստան[5] | 29․6․1992թ․, գ. Լևոնարխ[5] |
Գալստյան Կամո Գավրուշի | 26․11․1966թ․, գ. Այգեստան[5] | 29․06․1992, գ. Լևոնարխ[5] |
Գալստյան Ռուբեն Գ․ | ||
Գասպարյան Սասուն Ալբերտի | 9․4․1973թ․, գ. Այգեստան[5] | 29․06․1992, գ. Լևոնարխ[5] |
Գրիգորյան Աշոտ Արշավիրի | 18․4․1965թ․, գ. Այգեստան[5] | 24․5․1992թ․, գ. Այգեստան[5] |
Գրիգորյան Համլետ Ա․ | ||
Թարվերդյան Գագիկ Պ․ | ||
Խալափյան Թևան Փ․ | ||
Հարությունյան Գագիկ Է․ | ||
Հարությունյան Բորիս Շ․ | ||
Հակոբյան Լևիկ Բ․ | ||
Ղամբարյան Վալերի Արմենակի | 5.3.1948թ․, գ․ Այգեստան[5] | 17.9.1991թ․, գ. Կարաչինար[5] |
Ղամբարյան Իսլամ Ալեքսանդրի | 12.4.1936թ․, գ․ Այգեստան[5] | 2.4.1993թ․, Մեծշեն[5] |
Մաթևոսյան Միշա Մ․ | ||
Միրզոյան Վազգեն Միրզայի | 2.2.1954թ․, գ․ Այգեստան[5] | 16.6.1992թ․, գ. Այգեստան[5] |
Մովսիսյան Սերժիկ Զ․ | ||
Նիկողոսյան Արմեն Ի․ | ||
Շահբազյան Մանվել Փ․ | ||
Սարգսյան Արամ Ա․ | ||
Սարգսյան Դերենիկ Ս․ | ||
Ստեփանյան Հայկազ Ն․ | ||
Պետրոսյան Արմեն Ռ․ | ||
Մկրտչյան Արմեն Ո․ | ||
Մալխասյան Սերժիկ Գ․ | ||
Վարդանյան Բաբկեն Ստեփանի | 12.4.1957թ․, գ․ Այգեստան[5] | 19.11.1993թ․, գ. Կիչան[5] |
Վարդանյան Արկադիա Գ․ | ||
Եղիազարյան Սլավիկ Գ․ | ||
Ավանեսյան Շասո Կ․ | 2020թ․ | |
Ստեփանյան Հայկ Լ․ | 2020թ․ | |
Հայրապետյան Զավեն Ս․ | 2020թ․ |
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Համաձայն «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարանի՝ հուշարձանի քարե սալերին գրված են Արցախյան ազատամարտի ժամանակ ծնունդով Այգեստան կամ Նոր Այգեստան գյուղերից, ինչպես նաև այնտեղի ինքնապաշտպանական մարտերում նահատակված ոչ բոլոր ազատամարտիկների անուններ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Ղարաբաղի Նոր Այգեստան գյուղում խաչքարի բացման արաղողություն է տեղի ունեցել» հոդված «Նովոստի-Արմենիա» գործակալության newsarmenia.am կայքում, (արխիվացված 11․07․2022թ․)։
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայաստանի խաչքարերը` հերոսության խորհրդանիշ» հոդված newsarmenia.am կայքում, (արխիվացված 11․07․2022թ․)։
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի խաչքարերը` հերոսության խորհրդանիշ» հոդված artsakhtert.com կայքում, (արխիվացված 11․07․2022թ․)։
- ↑ 4,0 4,1 «Վերջերս Եռաբլուրում տեսած կլինեք այս երեք խաչքարերը. քչերը գիտեն, թե որտեղից են բերվել դրանք և ինչ պատմություն ունեն. պատմեմ» հոդված 168.am կայքում, (արխիվացված 11․07․2022թ․)։
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան, Երևան 2004 թվական։