Արտյոմ Պիվովարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտյոմ Պիվովարով
ուկրաիներեն՝ Артем Володимирович Пивоваров
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1991(1991-06-28) (32 տարեկան)
ԾննդավայրՎոլչանսկ
Քաղաքացիություն Ուկրաինա
Մայրենի լեզուուկրաիներեն
Մասնագիտություներգիչ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքartempivovarov.com
 Artem Pyvovarov Վիքիպահեստում

Արտյոմ Պիվովարով (ուկրաիներեն՝ Артем Пивоваров, հունիսի 28, 1991(1991-06-28), Վոլչանսկ), ուկրաինացի երգիչ, փոփ երաժիշտ, երգահան, ձայնային պրոդյուսեր[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյոմ Պիվովարովը ծնվել է 1991 թվականի հունիսի 28-ին, Խարկովի շրջանի Վոլչանսկ քաղաքում։ 12 տարեկանում նա ընդունվեց երաժշտական դպրոց` կիթառի դասարան, բայց 3 ամսից դուրս եկավ դպրոցից ուսուցիչների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Նա չունի երաժշտական կրթություն։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո շարունակել է ուսումը Վոլչանսկի բժշկական քոլեջում։

2017 թվականին Խարկովից տեղափոխվել է Կիև։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից 2012 թվականը եղել է Խարկովյան Dance Party.Dance! Dance! պարային խմբի վոկալիստը, որի հետ նա ձայնագրել է մեկ ձայնասկավառակ՝ «Бог сделал бы погромче»: 2012 թվականին ձայնագրել են առաջին ակուստիկ երգերը, տեսանյութերը շատ արագ դարձան բավական հայտնի Յություբում: Տարեվերջին նա հեռացավ խմբից։

2013 թվականի ապրիլի 1-ին թողարկեց իր «Космос» ալբոմը։ Արտյոմը ակտիվորեն շրջագայում է ԱՊՀ երկրներով՝ մասնակցում փառատոների։ Ալբոմի ստեղծման համար թողարկվեցին «Родная» և «Легче» տեսահոլովակները։

2014 թվականին թողարկել է չորս սինգլեր, այդ թվում ուկրաիներեն առաջին երգը՝ «Хвилини»: Թողարկվեց նաև «Океан» երգի տեսահոլովակը։

2015 թվականին թողարկվեց «Мы молоды» երգի տեսահոլովակը, որը երկրորդ ալբոմի սկիզբն էր։ Գարնանը թողարկվեցին երկու դուետներ՝ «Выдыхай» Անդրեյի հետ և «Зачем» երգը Ներվի խմբի հետ։ Երկու երգերի համար նկարահանվել են տեսահոլովակներ։ Օգոստոսի 20-ին թողարկվեց «Океан» ալբոմը, որը բարձր գնահատականի արժանացավ երաժշտագետ Իգոր Պանասովի կողմից[4]։ Մի քանի օր անց, ալբոմի թողարկումից հետո, ստեղծվեց «Собирай меня» երգի տեսահոլովակը։

Նոյեմբերին թողարկվեց «Зависимы» երգի տեսահոլովակը։

2015 թվականից սկսած Պիվովարովը սկսեց հանդես գալ որպես ձայնային պրոդյուսեր, համագործակցելով այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են` KAZAKY-ը, Ռեգինա Տոդորենկոն, Դանտեսը, Միշա Կրուպին, Աննա Սեդոկովան, Տանյա Վորզևան, Dside Band-ն և Play խմբի հետ[5][6]։

2016 թվականի վերջին Արտյոմը սկսեց աշխատել երրորդ ալբոմի վրա։ Ռեփեր Մոտի հետ միասին ձայնագրեցին «Муссоны» երգը, որը iTunes-ում բավական բարձր հորիզոնական էր զբաղեցնում։

2017 թվականի մարտին Արտյոմը թողարկեց «Кислород» երգը, որը Յություբում ունի ավելի քան յոթ միլիոն դիտում։

Արտյոմը չի թաքցնում, որ ընկերուհի ունի, նաև նշում է, որ այդ աղջիկը իր թիմից է։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Русланович Г. Г. Monatik, The Hardkiss та alyona alyona отримали головні нагороди від YUNA-2021 (укр.) // Українська правда / М. С. Хайретдинівна — 2021.
  2. bigmir)net. «Артем Пивоваров презентовал новый альбом и увековечил его в тату» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. «10 самых популярных артистов Украины на YouTube» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. «http://cultprostir.ua/ru/post/v-ukraine-zayavila-o-sebe-novaya-buduschaya-pop-zvezda». cultprostir.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  5. «Артем Пивоваров и Влади из «Касты» презентовали совместный трек «Меридианы»». ru.golos.ua. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. bigmir)net. «Артем Пивоваров и Миша Крупин презентовали совместный альбом» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. bigmir)net. «Артем Пивоваров и группа Не Люди презентовали музыкальный манифест» (ռուսերեն). ivona.bigmir.net. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  8. «Артем Пивоваров и Влади из "Касты" презентовали совместный трек "Меридианы" - Музыкальные новости от онлайн радио Radio.Обозреватель Обозреватель» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  9. «Артем Пивоваров презентовал двуязычный трек МояНочь». Сити-гайд Gloss.ua. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտյոմ Պիվովարով» հոդվածին։