Արտավան Ա Պարթև
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավան Ա, Պարթևաստանի արքա մ.թ.ա. 211 -191, Արշակ Ա եղբոր որդին, հիշատակվում է նաև Արշակ (Արշակ Բ) անունով: Հաջորդել է կամ Արշակ Ա-ին կամ հորը՝ Տրդատ Ա-ին (Արշակ Բ-ին): Մ.թ.ա. 209թ. ջախջախելով Արտավան Ա-ին Լաբուս լեռան մոտ ճակատամարտում՝ Սելևկյան Անտիոքոս Գ արքան կարողանում է վերանվաճել Պարթևաստանը: Կնքված հաշտության պայմաններով՝ Արտավան Ա ընդունում է Սելևկյանների գերիշխանությունը՝ դառնալով Սելևկյաններին հպատակ արքա: Դրա դիմաց Անտիոքոս Ա-ն հանում է իր զորքերը Պարթևաստանից: Արտավան Ա-ին գահին հաջորդում է որդին կամ եղբորորդին՝ Պրիապատիուսը: