Արտավազդ Փաշայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ Փաշայան
Ծնվել էնոյեմբերի 1, 1910(1910-11-01)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 4, 1973(1973-09-04) (62 տարեկան)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Արուս Ազնավուրյան
Պարգևներ և մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Արտավազդ Բարդուղիմեոսի (Բագրատի) Փաշայան (Արթուր Փաշայան, նոյեմբերի 1, 1910(1910-11-01), Բաքու, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 4, 1973(1973-09-04), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928-1930-թվականներին սովորել է Թիֆլիսի «Հայարտան» դրամատիկական ստուդիայում, աշակերտել Ա․ Բուրջալյանին, Ս․ Քափանակյանին։ Ավարտելուց հետո աշխատել է Թիֆլիսի Հայ դրամայի, 1931 թվականին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական), 1932 թվականին՝ Երևանի Գորկու անվան բանվորական, 1933 թվականին՝ կրկին Թիֆլիսի Հայ դրամայի, 1934 թվականից՝ Լենինականի Մռավյանի անվան թատրոններում։ Մարմնավորել է ավելի քան 150 կերպար՝ հայկական, ռուսական, եվրոպական ժամանակակից և դասական դրամատուրգիայից։ Լավագույններից են՝ Դողուն (Լավրենյովի «Բեկում»), Ձերժինսկի (Կապլերի և Զլատոգորովայի «Լենին»), Վասկա Պեպել (Գորկու «Հատակում»), Պարատով (Ա․ Օստրովսկու «Անօժիտը»), Ֆաբրիցիո (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»), Արթուր (Վոյնիչի «Բոռը»), Դոմենիկո (Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»), Գոշ (Միքայելյանի «Գոշ»), Պահլավունի (Դեմիրճյանի «Երկիր հայրենի»), Օսեփ (Սունդուկյանի ««Քանդած օշախ»)։ Փաշայանը եղել է ռեալիստական ուղղության, ռոմանտիկ–հերոսական ոճի դերասան։ Նկարահանվել է կինոյում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարսեղյան Ա., Արտավազդ Փաշայան, Երևան, 1963։
  • Արտավազդ Փաշայան (ժողովածուն կազմող՝ Ռ. Փաշայան, Երևան, 1979։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։