Արվեստի պատմության ռուսական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արվեստի պատմության ռուսական ինստիտուտ
Изображение логотипа
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Հիմնադրված է1912
ՀիմնադրիրՎալենտին Զուբով
Երկիր Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Կայքartcenter.ru(ռուս.) և artcenter.ru/en/(անգլ.)
 Mansion of AA Zakrevsky (PA Zubov) Վիքիպահեստում

Արվեստի պատմության ռուսական ինստիտուտ (ռուս.՝ Российский институт истории искусств), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և ՌԴ մշակույթի նախարարության գիտահետազոտական ինստիտուտ, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Իսահակի հրապարակի թիվ 5 շենքում։ Ընդգրկված է ՌԴ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտը հիմնադրվել է 1912 թվականին կոմս Վալենտին Պլատոնովիչ Զուբովի կողմից Ֆլորենցիայի արվեստի պետական ինստիտուտի օրինակով։ Զուբովը հաստատությունը տեղավորել է իր սեփական առանձնատանը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա առանձնատունը տվել է նոր կառավարությանը, և ինստիտուտը դարձել է պետական։ Ինստիտուտի աշխատակիցներն են եղել Յուրի Տինյանովը, Բորիս Էյխենբաումը, Բորիս Ասաֆևը, Վիկտոր Ժիրմունսկին, Անտոնին Պրեոբրաժենսկին և այլ հայտնի գրականագետներ ու երաժշտագետներ[2]։

Ինստիտուտի շենքը 1843-1847 թվականներին նոր վերածննդի ոճով կառուցել է ճարտարապետ Հարալդ Հուլիոս Բոսեն կոմս Արսենի Զակրևսկու համար։ 1870-ական թվականների սկզբում շենքը փոխանցվել է կոմս Պլատոն Զուբովին։ 1870 թվականին ճարտարապետ Շուլց Կարլ Կարլովիչը փոխել է շենքի ճակատային հատվածը։

Վերակառուցում և անվանափոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1912-1920 թթ. Արվեստի պատմության ինստիտուտ
  • 1920-1924 թթ. Արվեստի պատմության ռուսական ինստիտուտ
  • 1924-1931 թթ. Արվեստի պատմության պետական ինստիտուտ (ГИИИ)
  • 1931-1933 թթ. Արվեստի պետական ակադեմիայի Լենինգրադի մասնաճյուղ
  • 1933-1937 թթ. Գեղարվեստի պետական ակադեմիա (ГАИС)
  • 1937-1939 թթ. Երաժշտական գիտահետազոտական պետական ինստիտուտ
  • 1939-1958 թթ. Թատրոնի և երաժշտության պետական գիտահետազոտական ինստիտուտ
  • 1958-1962 թթ. Թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական գիտահետազոտական ինստիտուտ
  • 1963-1992 թթ. Ռուսաստանի կատարողական արվեստի պետական ինստիտուտի գիտահետազոտականբաժին
  • 1992 թվականից՝ Արվեստի պատմության ռուսական ինստիտուտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.(չաշխատող հղում)
  2. «Энциклопедия Санкт-Петербурга». encspb.ru (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի պատմության ռուսական ինստիտուտ» հոդվածին։