Արչեր Ջոն Պորտեր Մարտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Archer John Porter Martin Nobel.jpg

Արչեր Ջոն Պորտեր Մարտին (1910, մարտի 1, Լոնդոն - 2002, հուլիսի 28), անգլիացի կենսաքիմիկոս և ֆիզիկաքիմիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1950

Կենսագրություն[խմբագրել]

1932 թվականներին ավարտել է Քեմբրիջի համալսարանը, ուր 1934 թվականներից զբաղվել է E վիտամինի և նիկոտինաթթվի անջատման եղանակների մշակմամբ։ Ստեղծել է ամինաթթուների անալիզատոր, առաջարկել թղթի վրա (1941) և գազահեղուկային սյունային քրոմատոգրաֆիայի (1952) եղանակները։ Զբաղվել է պենիցիլինի անջատման և մաքրման հարցերով։ 1965 թվականներից` Էյնդհովենի (Նիդերլանդներ) բարձրագույն տեխնիկական դպրոցի պրոֆեսոր։

Քրոմատագրաֆիական եղանակների մշակման համար արժանացել է (Ռ. Լ. Մ. Սինգի հետ) նոբելյան մրցանակի (1952

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png