Ռիչարդ Լորենս Միլինգթոն Սինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Լորենս Միլինգթոն Սինգ
անգլ.՝ Richard Laurence Millington Synge
Ծնվել էհոկտեմբերի 28, 1914(1914-10-28)[1][2][3][…]
Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն
Մահացել էօգոստոսի 18, 1994(1994-08-18)[1][2][3][…] (79 տարեկան)
Նորիջ, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկենսաքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Արևելյան Անգլիայի համալսարան
Գործունեության ոլորտԿենսաքիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատերՈւինչեսթեր քոլեջ, Թրինիթի քոլեջ և Քեմբրիջի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Ազդվել էJohn H. Humphrey?
Պարգևներ
Ամուսին(ներ)Ann Stephen?[7]
Երեխա(ներ)Elizabeth Synge?[7], Matthew Millington Synge?[7], Jane Synge?[7], Alexander Millington Synge?[7], Charlotte Synge?[7], Patrick Millington Synge?[7] և Mary Synge?[7]
ՀայրLaurence Millington Synge?[2][7]
ՄայրKatherine Charlotte Swan?[2][7]
 Richard Laurence Millington Synge Վիքիպահեստում

Ռիչարդ Լորենս Միլինգթոն Սինգ (անգլ.՝ Richard Laurence Millington Synge, հոկտեմբերի 28, 1914(1914-10-28)[1][2][3][…], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 18, 1994(1994-08-18)[1][2][3][…], Նորիջ, Միացյալ Թագավորություն), անգլիացի կենսաքիմիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1950)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1936)։ 1941-1943 թվականներին աշխատել է բրդի արդյունաբերության ընկերությունում, 1943 թվականից՝ Լոնդոնի Լիստերյան կանխարգելիչ բժշկագիտության ինստիտուտում, 1948 թվականից եղել է Ռոուետյան հետազոտական ինստիտուտի (Աբերդին) սպիտակուցների կենսաքիմիայի և քիմիայի բաժնի վարիչ։ 1967 թվականից աշխատել է Նորիջի սննդանյութերի ինստիտուտում։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են սպիտակուցների վերլուծական քիմիային։ Մշակել է (1941, Ա. Մարտինի հետ միասին) բաժանող քրոմատոգրաֆիայի տեսական հիմունքները և ներդրել գործնականում։ Նոբելյան մրցանակակիր (Ա. Մարտինի հետ համատեղ, 1952)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 388
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Լորենս Միլինգթոն Սինգ» հոդվածին։