Արմավաշուշան ծխագույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմավաշուշան ծխագույն
Արմավաշուշան ծխագույն
Արմավաշուշան ծխագույն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ենթաընտանիք Ագավայիններ (Agavoideae)
Ցեղ Արմավաշուշան (Yucca)
Վերնատեսակ 'Chaenoyucca'
Տեսակ Արմավաշուշան ծխագույն (Y. glauca)
Միջազգային անվանում
Yucca glauca
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Արմավաշուշան ծխագույն (լատին․՝ Yucca glauca), շուշանազգիներ ընտանիքի, արմավաշուշան ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է՝ բազմագլուխ կոճղարմատներով կամ սողացող ցողուններով։ Տերևները նեղ գծանման են, մոտ 50 սմ երկարությամբ և 0,6-1,2 լայնությամբ, երիտասարդները ուղղաձիգ, մյուսները՝ դեպի ցած խոնարհված, կապտականաչավուն, եզրերին նեղ սպիտակավուն երիզով, որն ունի ոլորված թելիկներ։ Հուրանները հասնում են 1-2 մետր բարձրության։ Ծաղիկները կլոր կամ երկարավուն զանգականման են, կանաչասպիտակ, 6-7 սմ երկարությամբ։ Ծաղկում է մայիսի վերջին կամ հունիսին։ Տուփիկը երկարավուն է, դարչնագույն, կնճռոտ։ Սերմերը տափակ կլորավուն են, սև, փայլուն։ Մեր պայմաններում չի պտղաբերում փոշոտիչի բացակայության պատճառով։ Էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է ԱՄՆ-ի հարավարևմտյան շրջաններում, Արիզոնայում, Մեքսիկայում։ Հայաստանում մշակվում է միայն Իջևանիում։ Հեռանկարային է միայն մեր հանրապետության մերձարևադարձային շրջանների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 328։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավաշուշան ծխագույն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավաշուշան ծխագույն» հոդվածին։