Արկադի Բաղդասարյան (Արկո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի Բաղդասարյան
Ծնվել էօգոստոսի 25, 1945(1945-08-25)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 31, 2022(2022-08-31) (77 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԱզիմ Ալիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարան (1965), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճաբստրակցիոնիզմ
Պարգևներ
Արկադի Բաղդասարյան Վիքիդարանում

Արկադի Զինովարի Բաղդասարյան, Արկո (օգոստոսի 25, 1945(1945-08-25), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 2022(2022-08-31)[1]), հայ նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2003), ՀՀ ժողովրդական նկարիչ (2015)[2]։ Հայաստանում աբստրակտ արվեստի հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Բաղդասարյանը ծնվել է 1945 թվականին, Բաքվում։ Հայրը՝ Զինովար Բաղդասարյանը, ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լյուլասազ գյուղում, մայրը՝ Ծմակահող գյուղում։ Մանկությունն անցել է ԼՂՀ-ում՝ պապիկ-տատիկի մոտ։ Արկոն ընտանիքի չորս երեխաներից ավագն է։ 1960 թվականին ավարտել է Բաքվի ռուսական դպրոցը, 1965 թվականին՝ Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1974-1982 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում[3]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչական երկերում անուղղակիորեն միահյուսել է մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթները։ Ստեղծագործություններում իշխում են խիստ մշակված պայծառ մակերեսները։

  • «Ինֆուզորիա», 1974
  • «Ինֆուզորիայի աշխարհ», 1976[4]
  • «Կոմպոզիցիա», 1988
  • «Նոկտյուռն Ա», 1994
  • «Նոկտյուռն Բ», 1994
  • «Կոմպոզիցիա», 2000
  • «Խաչելություն», 2000
  • «Հայաստան», 2001
  • «Քրիստոս», 2001
  • «Հրեշտակ», 2001
  • «Բնանկար», 2006[5]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խմբակային ցուցահանդես «Երևան` իմ սեր», Հայարտ մշակույթի կենտրոն, Երևան (2009)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է նկարիչ Արկադի Բաղդասարյանը (Արկո)». Civic (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  2. Ա. Զ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Արկո Ինֆուզորիայի աշխարհ (1976)
  5. Արկո, Բնանկար (2006)
  6. ՀայArt մշակույթի կենտրոնում բացվեց «Երևան` իմ սեր» գեղանկարչական ցուցահանդեսը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Բաղդասարյան (Արկո)» հոդվածին։