Արիստիդ Բրիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Aristide Briand 2.jpg

Արիստիդ Բրիան (ֆրանսերեն` Aristide Briand, 1862, մարտի 28 - 1932, մարտի 7), Ֆրանսիայի պետական գործիչ, դիվանագետ։ Մասնագիտությամբ` փաստաբան։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1926)։

Քաղաքական գործունեությունը սկսելով 1880-ական թվականներին` մտել է սոցիալիստական կուսակցության մեջ, սակայն հետո հեռացել է։ Քանիցս եղել է վարչապետ (1909-11, 1913, 1915-17, 1921-22), արտաքին գործերի նախարար (1915-17, 1921-22, 1925-31)։ Աջակցել է Անտանտի ստեղծմանն ու ամրապնդմանը։ 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքական իշխանությունները իրականացնում էին արևմտահայերի ցեղասպանությունը, Բրիանը հանդես է եկել հայ ժողովրդի «պաշտպանի» դերում, խոստացել բավարարել հայերի օրինական պահանջները և «ապահովել նրանց գոյությունը, առաջընթացը և խաղաղությունը»։ Սակայն 1921-22-ին շատ ջանքեր է գործադրել` հասնելու Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի մերձեցմանը, ստորագրել է անջատ պայմանագիր և ֆրանսիական զորքերը դուրս բերել Կիլիկիայից, որի հետևանքով տեղի հայերը ստիպված լքել են իրենց հայրենիքը, նրանց հետ հեռացել են նաև հույն բնակիչները։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ռ. Սահակյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 91։