Արթուր Մաղաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաղաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Մաղաքյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝gymnast
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 11, 1925(1925-11-11)[1]
Ծննդավայր՝Վիեն[1]
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 2, 2014(2014-10-02)[1] (88 տարեկան)
Մահվան վայր՝Génissieux[1]

Արթուր Մաղաքյան (ֆր.՝ Arthur Magakian, նոյեմբերի 11, 1925(1925-11-11)[1], Վիեն[1] - հոկտեմբերի 2, 2014(2014-10-02)[1], Génissieux[1][2][2][3][3]), ֆրանսահայ մարմնամարզիկ, որը 1963-1986 թվականներին եղել է մարմնամարզության ազգային տեխնիկական տնօրեն։ Նա 2009 թվականին արժանացել է սպորտի Փառք մրցանակին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Մաղաքյանը 1923-ին Ֆրանսիայում հաստատված՝ հայկական ծագում ունեցող ընտանիքի որդին է։

Լավագույն մարզիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Մաղաքյանը բացահայտում է մարմնամարզությունը Ղոմանս Իզեղի Ապագա կոչվող ակումբում 1938թ-ին։ Պատերազմից հետո մի ձեռնարկությունում հաշվապահ լինելով, նա 1945թ-ին դառնում է Ֆրանսիայի պատանեկան մարմանամարզության տասնամարտի չեմպիոն:Այնուհետև նա վերակողմնորոշվում է դեպի ֆիզկուլտուրայի մագիստրոսի կոչում և 1946թ. հուլիսին ավարտեց և դարձավ Ժոենվիլ դպրոցի հետպատերազմյան առաջին առաջխաղացման լավագույն շրջանավարտը։ Կաենին կից՝ Ուլգատի սպորտային եւ ֆիզիկական դաստիարակության շրջանային կենտրոնում (CREPS) կարճ հանգստից հետո, նա տեղափոխվում է Տուլոն որտեղ նա 1947-ից սկսած մարմնամարզություն է դասավանդում Pro Patria-ում հետո Renaissance Mourillonnaise-ում, որը նա լքում է միայն 1963-ին։ Այնտեղ գտնելով մարզվելու լավ պայմաններ, նա երկու անգամ ընտրվում է մարմնամարզության France A թիմի համար, 1951-ին Սառայի դեմ, հետո՝ Շվեյցարիայի, նա նախապես ընտրվում է Հելսինկիի խաղերի համար երբ ընտրության թեստերի ժամանակ մի վնասվածք վերջ է դնում մարմնամարզիկի իր կարիերային։ Այսպիսով նա նվիրվում է դասավանդմանը եւ 1959-ին նրան կոչում են Էքս Մարսելի ակադեմիայի մարմնամարզության շրջանային տեխնիկական խորհրդական (CTR):

Ազգային տեխնիկական տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963-ին, քաղաքականության շրջանականերում, որն իրականացվել է նախորդ Հռոմի խաղերի «խաթարումից» հետո, գնդապետ, սպորտի տնօրեն Մարսո Կղեսպենը, նրան ընտրում է Ֆրանսիական մարմնամարզության ֆեդերացիային (FFG) կից ազգային տեխնիկական առաջին տնօրեն (DTN): Նա առանց դադարի զբաղեցնում է պաշտոնը մինչեւ 1986թ.[4], երկու տասնամյա պլանների իրականացում, որոնք ֆրանսիական մարմնամարզությունը տանում են միջազգային գագաթնաժողով՝ մրցումների և ծրագրերի վերակազմավորում, վերապատրաստման դասընթացներ, ազգային ուսումնական կենտրոնների, մարզական ուսուցման բաժինների և զարգացման դաշնային կենտրոնների ստեղծում, կադրերի վերապատրաստման բարեփոխում մարմնամարզություն դասավանդողի նոր պետական վկայականի միջոցով, լավագույն կադրերի փոխանակում, տարածաշրջանային (CTR) և գերատեսչական (CTD) տեխնիկական խորհրդատուների ստեղծում, մեդիա միջոցառումների կազմակերպում[5]։ Նա նաև արդյունավետ համագործակցություն է հաստատում մարմնամարզության ոլորտում ակտիվ ֆեդերացիաների հետ։ Որպես ֆրանսիական ընտրությունների պատասխանատու եւ միջազգային ժյուրի, նա մասնակցում է Եվրոպայի քսան չեմպիոնատների, աշխարհի վեց չեմպիոնատի, մեկ գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի եւ յոթ՝ Օլիմպիական խաղերի։ Սերտ համագործակցելով Մոնսո լե Մինի պատասխանատու, ազգային մարզիչ Ժոզեֆ Սնյեզեկի հետ, նա Անրի Բոերիոյի, Միշել Բուտարի, Լորան Բարբիերիի, Ֆիլիպ Վատուոնեի մեդալների սկզբում է։ 1988-ից 1996թթ.Կոտ Ազուրի շրջանային կոմիտեի նախագահ է, 1991-ից 2000թթ. FFG-ի փոխնախագահ, կարեւոր իրադարձությունների և դաշնային գործողությունների պլանների պատասխանատու։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի լրումն մեծ թվով հոդվածների, այդ թվում՝ 1964 թվականին EPS գրախոսության ուշագրավ վերատպումը, որի առաջաբանի հեղինակը Մարսո Կղեսպենն է, Արթուր Մաղաքյանը երեք հրատարակված աշխատանքների հեղինակ է։ Առաջինը Ամֆորայում 1966թ.-ին[6], որի նախաբանը գրված է FFG-ի նախկին նախագահ ռեկտոր Դեբեյրիկողմից, սահմանում է այն ուղղությունը, որը նա մտադիր է տալ մարմնամարզության դասավանդմանը[7]։ 1978-ին նա նույն տարում հրատարակում է երկու այլ աշխատություններ։ Առաջինը, որը հրատարակել է Chiron-ը[8], որի նախաբանը գրվել է մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի (FIG) նախագահ Յուրի Տիտովի կողմից, ավելի լայնորեն վերաբերում է մարմնամարզության ընդհանուր կազմակերպմանը[9], իսկ երկրորդը, որը գրվել է լրագրող Ժան Մարկեի հետ համատեղ, գիտահանրամատչելի գիրք է[10]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Մաղաքյանն արժանացել է.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 «Décès d'Arthur MAgakian». franceolympique.com. 11 octobre 2014. Վերցված է 4 octobre 2017-ին.
  3. 3,0 3,1 État civil sur le fichier des personnes décédées en France depuis 1970
  4. Կաղապար:Harvsp
  5. Կաղապար:Harvsp
  6. Կաղապար:Harvsp
  7. Կաղապար:Harvsp
  8. Կաղապար:Harvsp
  9. Կաղապար:Harvsp
  10. Կաղապար:Harvsp
  11. «Arthur Magakian intègre les gloires du sport». Վերցված է 9 mai 2013-ին.