Ատլանտյան Լուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Ատլանտյան Լուար
Loire-Atlantique
Զինանշան
Blason département fr Loire-Atlantique.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Լուարայի երկիր
Վարչկենտրոն Նանթ
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2009)
1 268 173 (12րդ տեղ)
Խտություն 190 մարդ/կմ²
Տարածք 6 815 կմ²
Ատլանտյան Լուար վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Ատլանտյան Լուար (ֆրանսերեն՝ Loire-Atlantique), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։

  • Ատլանտյան Լուար դեպարտամենտի կարգային թիվն է՝ 44։

Պատմությունը[խմբագրել]

1790թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ստեղծված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։

Բնակչությունը մեկ միլիոն 268.1 հազար մարդ է։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]

Ատլանտյան Լուարի ռելիեֆային քարտեզը
Լը Կրուասիկ

Երեք կողմերից շրջապատված է Մորբիան, Իլ և Վիլեն, Մեն և Լուար և Վանդես դեպարտամենտներով, արևմուտքում Ատլանտյան օվկիանոսն է։

Տարածքը 6 815 քառ.կմ է։

Լեզուները[խմբագրել]

Ատլանտյան Լուարան պատմական Բրետան մարզի հինգ տարածաշրջաններից մեկն է, այնպես որ, ինչպես ամբողջ Վերին Բրետանում, այնպես և այս դեպարտամենտում ավանդաբար գործածվել է գալլո լեզուն, սակայն, դեպարտամենտի արևմտյան մասի Գերանդ տարածքում մինչև վերջին ժամանակներս խոսում էին բրետոներեն։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]