Ավետիքի աղբյուր (Լուսաղբյուր, Լոռու մարզ)
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Ավետիքի աղբյուր | |
---|---|
«Ավետիքի աղբյուր» հուշարձանը | |
Տեսակ | աղբյուր-հուշարձան |
Բացում | 20-րդ դար |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Լուսաղբյուր |
Փողոց | Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհ |
Հասցե | Ջաջուռի լեռնանցք |
Ներկա վիճակ | անմխիթար |
պատկերված են
|
«Ավետիքի աղբյուր»[1] (նաև՝ «Ճերմակ ջուր»), աղբյուր-հուշարձան Հայաստանի Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի մոտ, Ցուլասար լեռան հարավ-արևելյան լեռնալանջին, դեպի Ջաջուռի լեռնանցք տանող ճանապարհի ձախ կողմում[2]։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրաքարի միջից բխող այս աղբյուրը «Ճերմակ» է կոչվում այն պատճառով, որ չորս կողմը տարածվում է ճերմակ կրաքարը, և ջուրը գետնի տակից դուրս գալու պահին ճերմակ փրփուր է գոյացնում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջաջուռի լեռնանցքից և նրան հարակից լեռնալանջերից բխող բազմաթիվ անանուն աղբյուրների մեջ հատկապես աչքի է ընկնում ջրառատ «Ճերմակ ջուր» աղբյուրը, որը սկիզբ է առնում Ցուլասարի խոռոչից[2]։ Այս աղբյուրի ջրով են ոռոգվում ներքևում գտնվող արտերն ու բանջարանոցները, իսկ ջրի միասը փողրակներով հասնում է Լուսաղբյուր որպես խմելու ջուր[2]։ Այժմ աղբյուրը կոչվում է «Ավետիքի աղբյուր»[2]։
Աղբյուր-հուշարձանը կառուցել է Ավետիք Գևորգյանը, ով ներկայիս Շիրակի մարզի Մեծ Քեթի գյուղից էր ու 1931-1937 թվականներին եղել է Լենինականի (Գյումրի) և համանուն գյուղական շրջանի գործկոմի նախագահը[2]։ Մինչև 1937 թվականը Լուսաղբյուրը գտնվել է այդ շրջանի կազմում[2]։ Ավետիքը մեծ ժողովրդականություն է վայելել շրջանում ու նրա մոտ միտք է առաջացել՝ «Ճերմակ ջուր» աղբյուրը դուրս բերել ճանապարհի վրա[2]։ Ճանապարհի աղբյուրամերձ հատվածը մաքրվել և լայնացվել է, որպեսզի ավտոմեքենաները և սայլերը կանգառի տեղ ունենային[2]։ Չժանգոտվող փողրակներով ջուրը դուրս է բերվել ճանապարհի եզր[2]։ Կառուցվել է քարաշեն աղբյուր[2]։ Պղնձյա ծորակներից բխող ջուրը լցվում էր աղբյուրի առջևում կառուցված փոքրիկ ջրավազանը, որտեղից ստորգետնյա անցքով դուրս էր գալիս և խառնվում ընդհանուր ջրին[2]։ Աղբյուրի շուրջ բոլորը տնկվում է ծառեր, իսկ ամբողջ տարածքը բարեկարգվում է[2]։ Աղբյուրը դառնում է ճանապարհով անցնողների համար հանգստավայր[2]։
1937 թվականին և հետագա տարիներին Ստալինի հրամանով իրականացված հալածանքների ժամանակ սկսվում է զանգվածային բանտարկությունները և գնդակահարությունները[2]։ «Ժողովրդի թշնամիների» ցուցակում հայտնվում է նաև Ավետիք Գևորգյանը[2]։ Նրան կալանավորում են, ապա գնդակահարում[2]։ Հետագայում, նաև ավերում են նրա կառուցած աղբյուրը[2]։ «Ավետիքի աղբյուրը» կիսավեր է մնում մինչև այն ժամանակ, երբ Ավետիքին հետմահու արդարացնում են[2]։ 1956 թվականին Լուսաղբյուր եկած Ավետիքի որդին պատմում է բոլորին, որ «հորը բանտարկելուց հետո բռնադատել են նաև ընտանիքի մյուս անդամներին, ունեզրկել նրանց և թողել բախտի քմահաճույքին»[2]։ Որդին վերակառուցում է հոր կողմից կառուցված աղբյուրը և աղբյուրի պատին փակցնում հուշատախտակ[2]։ «Ճերմակ աղբյուրը» այդ ժամանակներից սկսում է իր վրա վերցնել «Ավետիքի աղբյուր» անունը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԱԾ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». irtek.am. 15 մարտի 2007 թվական. Վերցված է 2024 թ․ մարտի 27-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 «Իմ հայրենի գյուղը՝ Փամբակի Լուսաղբյուրը», Մկրտիչ Խանզադյան, Երևան, «Հրազդան» հրատարակչություն, 2000, էջ 11-12։