Աղբյուր-հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
հուշարձան նվիրված Արցախյան պատերազմին

Աղբյուր-հուշարձան, աղբյուրը ձևավորող ճարտարապետական կառույց։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աղբյուրների ակունքներին, արհեստական ջրավազանների մոտ կոթողներ կանգնեցնելու՝ ջրի պաշտամունքի հետ կապված սովորությանը շատ հին է։ Աղբյուրն ու շրջապատը հարդարելու և ճարտարապետորեն ձևավորելու ավանդույթը շարունակվել է նաև միջնադարում։

Կանգնեցվել են ամենատարբեր հորինվածքի Ահներ, որոնք եղել են նաև ժողովրդական տոնահանդեսների ու խաղերի հավաքատեղիներ։ Խորհրդային Հայաստանի տարածքի վրա միջնադարյան Ահներ պահպանվել են Սանահինում (12-րդ դարի վերջ, ճարտարապետ՝ Մխիթար), Հաղպատում (1258), Ախթալայում (13-րդ դար), Ազիզբեկովի շրջանի Մարտիրոս գյուղում (խաչքարով, 1283, քարգործ՝ Շնորհավոր աղբար), Խնձորեսկում (երկու հատ, 17-րդ դար), Տաթևում՝ գյուղում Ա վանքում ( 1745), Հին Գորիսում (17-րդ դարում) և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին սկսած, ժողովրդական վարպետներից բացի, ճարտարապետներն ու քանդակագործները նույնպես հեղինակում են աղբյուր-հուշարձանների նշանավորումն պատմական, հասարակական կարևոր իրադարձությունների, նվիրական գաղափարներ խորհրդանշելու նպատակով։ Դրանք ճարտարապետսւկան մտահղացումներով սերտորեն աղերսվում են միջնադարյան աղբյուր-հուշարձաններին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և հետագայում բազում աղբյուր-հուշարձաններ կառուցվեցին զոհված մարտիկների հիշատակին։ Դրանցից առաջինի նախաձեռնողը եղան Փարաքարի գյուղացիները (1942, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան

Ճարտարապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի քաղաքներում, ավաններում, գյուղերում, զբոսայգիներում և ճանապարհներին բազմաթիվ աղբյուր-հուշարձաններ են կանգնեցրել ճարտարապետներ Ռ. Իսրայելյանը, Դ. Թամանյանը, Տ. Մարությանը, քանդակագործներ Այծեմնիկ Ուրարտուն, Արա Հարությունյանը և ուրիշներ՝ երբեմն զարդաքանդակի հետ զգալի տեղ տալով նաև թեմատիկ բարձրաքանդակին։

Հուշարձանի դեկորատիվ հարդարանքը հաճախ լրացվում է ընծայագրերի և հերոսների անունների հիշատակումով, որոնք կոնկրետացնում են նրա բովանդակությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 250