Ավետիս Քալանթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քալանթար Ավետիս Հայրապետի (սեպտեմբերի 1, 1859, Ներքին Ագուլիս- նոյեմբերի 28, 1937, Երևան), կաթնատնտեսության և անասնաբուծության բնագավառի հայ սովետական գիտնական, պրոֆեսոր (1930), աշխատանքի հերոս (1934

Ավարտել է Մոսկվայի Պետրովյան (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազեի անվան) գյուղատնտեսական ակադեմիան (18821911-ին Քալանթարը Վոլոգդայում կազմակերսյել է կաթնատնտեսության գծով Ռուսաստանում առաջին բարձրագույն գյուղատնտեսական ուսումնական հաստատությունը, իսկ 1920-ին Պետրովյան ակադեմիայում՝ կաթնատնտեսության ամբիոն և կաթնափորձարարական լաբորատորիա։ 1930-ից Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտի կաթնատնտեսության ամբիոնի վարիչն էր։ Գիտական աշխատանքները վերաբերում են կենդանիների կաթի բաղադրության, ցեղերի բարելավման, կաթնատնտեսության կազմակերպման, պանրի պատրաստման (հատկապես ոչխարի կաթից) հարցերին։ Նրա կատարած ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «Ռուսական անասնապահության ապագան» (1927) աշխատության մեջ։ Պետրովյան ակադեմիայի որոշմամբ 1912-ին Քալանթարը պարգևատրվել է ոսկե մեդալով (10 տարին մեկ շնորհվում էր Ռուսաստանի գյուղա տնտեսությանը մատուցած բացառիկ ծա ռայությունների համար)։ Քալանթարի անվամբ են կոչվել Կալուգայի նահանգի Լիխվինյան գյուղատնտեսական դպրոցը, Չուվաշիայի Վառնատյան գյուղատնտեսական տեխնիկումը, անասնաբույծների Դոնի միությունը, Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտի կաթնատնտեսության ամբիոնը և Ստեփանավանի անասնաբուծ-անասնաբուժական սովխոզ-տեխնիկումը։ Քալանթարի անվամբ սահմանված են ուսանողական կրթաթոշակներ։

Գրականություն[խմբագրել]

  • Միքայելյան Ս․ Ա․, Ա․ Հ․ Քալանթարը որպես մանկավարժ, Ե․, 1959։
  • Аветис Айрапетович Калантар, М․, 1959․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png