Ավետիս Բերբերյան (կոմպոզիտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիս Բերբերյան
Ի ծնե անունԱվետիս Անդրանիկի Բերբերյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1966(1966-11-21) (57 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄասնագիտությունԿոմպոզիտոր
ԱշխատավայրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Գալա Արտ և Հայաստանի կոմպոզիտորների միություն
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱմուսինՆուշիկ Միքայելյան

Ավետիս Անդրանիկի Բերբերյան (նոյեմբերի 21, 1966(1966-11-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։

Բանաստեղծուհի, հրապարակախոս Նուշիկ Միքայելյանի ամուսինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի թավջութակի դասարանը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը՝ Էդգար Հովհաննիսյանի դասարանը։ Եղել է «Մետրո» թատրոնի երաժշտական ղեկավարը, որտեղ ստեղծել է մի քանի երաժշտական ներկայացում՝ «Տերն ու ծառան», «Կախարդված արքայազնը» և այլն։ 1988 թվականին հրավիրվել է Մոսկվա` աշխատելու ռուս ռեժիսոր Վիշնևսկու հետ` ստեղծելով «Տեր փրկյա նրանց» դոկումենտալ ֆիլմի երաժշտությունը՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ 1989 թվականին աշխատել է Երևանի Արվեստի կենտրոնում, որտեղ հիմնադրել է «Երիտասարդ տաղանդների կամերային նվագախումբն» ու «Մանկական ջազային երգչախումբը»։ Խմբերը մասնակցել են բազմաթիվ երաժշտական փառատոների Խորհրդային Միությունում՝ ստանալով մի քանի մրցանակներ։ 1991 թվականին մանկական ջազային նվագախումբը Թբիլիսիում շահել է գլխավոր մրցանակ՝ որպես «Կովկասի լավագույն մանկական երգչախումբ»։ 1993-2000 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում` որպես համերգա-հյուրախաղային բաժնի տնօրեն[1]։ 2012 թվականից հանդիսանում է «Գալա Արտ» ցուցասրահի հիմնադիր տնօրենը։ 2014 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության փոխնախագահն է[2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիս Բերբերյանն ստեղծել է բազմաթիվ երաժշտական գործեր սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար, հեղինակել է երկու օրհներգեր՝ Շուշիի հիմնը (2012) և Արտաշատ քաղաքի հիմնը (2012)։ 2011 թվականին, ԱՄՆ Օքլանդ Իսթ Բեյ Սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ աշխարհահռչակ Paramount Theater դահլիճում, հնչել են Ավետիս Բերբերյանի ստեղծագործությունները։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մայրամուտ» – Նվիրված Առնո Բաբաջանյանի հիշատակին։ Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Ճակատամարտ» - Սիմֆոնիկ պատկեր – Սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Ճանապարհը» – Սիմֆոնիկ պատկեր – Սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Հետապնդում» – Սիմֆոնիկ պատկեր Սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Արաբական արշավանքներ» – Սիմֆոնիկ պատկեր – Սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Անձրևոտ օր» – դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Կարոտ» - շեփորի և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Վերադարձ» – վոկալի և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Աղոթքս քեզ, Երևան» – Բալլադ- Մեներգիչների, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար։
  • «Միայնություն» Պիես – Թավջութակի և դաշնամուրի համար
  • «Աշնանային մտորումներ» – Սաքսոֆոնի և կամերային նվագախմբի համար
  • «Կապրիչչիո» – Սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Գրոսսո» – Սիմֆոնիկ պատկեր -Սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Քամիներից այն կողմ» – դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Տերն ու ծառան» – մյուզիքլ
  • «Կախարդված արքայազնը» - մյուզիքլ
  • «Իմ մայր» – բալլադ – վոկալի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Ելիր, ով հայ» - բալլադ – Սոպրանոյի, տենորի, երգչախմբի և սիմֆ. նվագախմբի համար
  • «Ադաջիո» – սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Պոեմ» – ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Կալիգուլա» – թատերական ներկայացում
  • «Ռապսոդիա» - դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • Արտաշատի օրհներգը – Մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • Շուշիի օրհներգը – երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • Ադաջիետտո – թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Կյանքն այս» – վոկալի և էստրադային սիմֆոնիկ նվագախմբի համար

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երիտասարդ Կոմպոզիտորներ» մրցույթի գլխավոր մրցանակ, Չեխոսլովակիա, իր հեղինակած «Հայաստանի երեխաների հիմնը» երգի համար, 1985
  • «ԱՅՈ» ամենամյա երգի մրցանակաբաշխության երկրորդ մրցանակ՝ «Իմ մայր» երգի համար, 1998
  • «Սայաթ Նովա» համահայկական ամենամյա երգի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակ՝ «Ելի՛ր, ով հայ» բալլադի համար, 2000
  • Սաքսոֆոնահարների հանրապետական մրցույթի երրորդ մրցանակ՝ «Աշնանային մտորումներ» պիեսի համար, 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ավետիս Բերբերյանի կենսագրությունը avproduction կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. Ավետիս Բերբերյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]