Գալա Արտ (ցուցասրահ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գալա Արտ» ցուցասրահը, ցուցասրահ Երևանում։ Հիմնադրվել է 2012 թվականի հոկտեմբերի 13-ին[1]։ Ցուցասրահի հիմնադիր տնօրեններն են ամուսիններ Ավետիս Բերբերյանն ու Նուշիկ Միքայելյանը[2]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գալա Արտ» ցուցասրահի հիմնական նպատակներից է միջազգային արվեստի շուկայում հայկական կերպարվեստի մնայուն տեղը հաստատել, հայ արվեստագետների աշխատանքներով հանդես գալով լավագույն միջազգային ցուցահանդեսներում։ Գործունեության հիմնական մաս է կազմում նաև երիտասարդ տաղանդավոր արվեստագետների բացահայտումն ու միջազգային ասպարեզում նրանց աշխատանքների տարածումը։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցասրահում ներկայացվում են 19-րդ դարից՝ մինչև ժամանակակից, պատմականորեն հայտնի արվեստագետների գեղանկարներ և քանդակներ։ «Գալա Արտը» ներկայացնում է ազգային և միջազգային ճանաչում վայելող շուրջ 100 գեղանկարիչների և քանդակագործների, որոնց աշխատանքները զարդարում են լավագույն հավաքածուները՝ հայ դասական մեծագույն վարպետների (Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Գևորգ Բաշինջաղյան, Հարություն Կալենց, Հակոբ Հակոբյան) և ժամանակակից արվեստագետների՝ Այվազ Ավոյան, Արև Պետրոսյան, Արկադի Պետրոսյան, Աշոտ Բաղդասարյան, Կարեն Բաղդասարյան, Հարություն Հակոբյան, Հերիքնազ Գալստյան, Վավ Հակոբյան և շատ ուրիշների գործեր[3]։

Հիմնական ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հատուկ միջոցառումների և հավաքույթների համար արվեստի գործերի տրամադրում, ցուցադրության կազմակերպում, պրոֆեսիոնալ տեղափոխում և տեղադրում
  • Արվեստի գործերի խորհրդատվություն և ընտրություն
  • «Գալա Արտ» ցուցասրահի տարածքի վարձակալում մշակութային բարձրակարգ միջոցառումների, կորպորատիվ հանդիպումների և ընկերական հատուկ հավաքույթների համար

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թ. «Բեյրութ Արտ Ֆեյր» միջազգային ցուցահանդես[4][5][6]
  • 2014 թ. «Արտ Կոկտեյլ» ցուցահանդես
  • 2014 թ. «Արվեստի գլուխկոտրուկ» 29 արդի և ժամանակակից արվեստագետների աշխատանքների ցուցահանդես[7]
  • 2013 թ. «Համաշխարհային մոդեռնիստ վարպետներ», ցուցահանդես նվիրված Պիկասոյի, Մարկ Շագալի, Միրոյի, Մատիսի և Դալիի օրիգինալ լիտոգրաֆիաներին[8][9]
  • 2013 թ. «Տիեզերքը մենք ենք», 19-րդ դարից մինչև 2014՝ շուրջ 150 աշխատանքների ցուցադրություն
  • 2013 թ. «Ժամանակը սեր է», ցուցահանդես նվիրված Սուրբ Սարգսի տոնին[10]
  • 2012 թ. «Դու և գույնը», Նոր տարվան հատուկ տոնական արվեստի հավաքածուի ցուցահանդես
  • 2012 թ. «Բացման ցուցահանդես», 40 արվեստագետների մասնակցությամբ

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցասրահը գտնվում է Երևանի Բայրոնի փողոցի 12 հասցեում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արվեստը մաքրում է հոգին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «Արվեստի շունչ Բայրոնի փողոցում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. Վաճառվում է Սարյան, Մինաս, Գառզու(չաշխատող հղում)
  4. «Բեյրութ Արտ Ֆեյր» միջազգային ցուցահանդես
  5. «Հայ Արուեստագէտներ Կը Մասնակցին «Պէյրութ Արթ Ֆեր» Միջազգային Ցուցահանդէսին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. «5-րդ Բեյրութ Արտ Ֆեյր, սեպտեմբերի 18-21». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. «Արվեստի գլուխկոտրուկ». 29 հայ արվեստագետների աշխատանքներն այցելուներին կներկայանան մեկ ցուցահանդեսով
  8. «Երևանում բացվել է Պիկասոյի, Դալիի, Մատիսի, Շագալի աշխատանքների ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. Պիկասոյի, Շագալի, Դալիի աշխատանքները կներկայացվեն երևանյան ցուցահանդեսում
  10. Սուրբ Սարգսի տոնի առթիվ կբացվի «Ժամանակը սեր է» խորագրով ցուցահանդեսը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]