Ասիա Կարրերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Asia Carrera iafd.jpg

Ասիա Կարրերա (անգլերեն` Asia Carrera, իսկական անունը` Ջեսիկա Անդրեա Սթայնհաուզեր, անգլ. Jessica Andrea Steinhauser) - ամերիկյան պոռնոգրաֆիկ ֆիլմերի դերասանուհի: Նրա դերասանական անունը բաղկացած է երկու մասից` Ասիան ցույց է տալիս, որ նա ասիացի է (ճապոնուհի), իսկ Կարրերան ` ի պատիվ դերասանուհի Թիա Կարրերայի:

Ծնվել է 1973 թ.-ի օգոստոսի 6-ին, Նյու Յորքում:Դպրոցական տարիներին նա իսկական հրաշամանուկ էր: Արդեն 16 տարեկանում Ասիան խոսակցական անգլերեն էր դասավանդում ճապոնական դպրոցում: Օժտված էր երաժշտական բացառիկ տաղանդով, արդեն 13 տարեկանում դաշնամուրի դասական համերգ էր տալիս Նյու Յորքի Քարնենգի Հոլլ դահլիճում: Այնուհանդերձ նրա հաջողությունները ծնողներին չէր գոհացնում: Ավելի ազատ կյանքի ձգտելով` նա փախչում է տանից, սակայն նրան գտնում են և վերադարձնում տուն: Ծնողների պնդմամբ նա քոլեջ է ընդունվում: Քոլեջում սովորելուն զուգահեռ` Ասիան սկսում է երեկոյան սթրիփթիզ պարել, ինչը նրան զվարճացնում էր և օգնում հոգալ գրպանի ծախսերը: Շուտով նա անում է իր առաջին ֆոտոսեսիան: Ասիայի նկարներն ընկնում են պոռնոպրոդյուսեր Բադ Լիի ձեռքը, որը Ասիային անհապաղ հրավիրում է Լոս Անջելես:

1993-ի ձմռանը Ասիան նկարահանվում է իր առաջին ֆիլմում, իսկ արդեն 1994-ին նա ճանաչվում է լավագույն կատարող և ստանում AVN (Adult Video News) ամսագրի մրցանակը: Շուտով նա թողնում է քոլեջը և շարունակում սեքսուալ կարիերան: Ամուսանանալով Բադ Լիի հետ (վեց տարի հետո ամուսնալուծվում են)` նկարահանվում է ավելի քան 250 տեսաֆիլմում: Այժմ ավարտել է պոռնոդերասանուհու իր կարիերան և իրեն փորձում է որպես պրոդյուսեր և ռեժիսոր:

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով