Առնոլդ Թոյնբի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Առնոլդ Թոյնբի | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Առնոլդ Թոյնբի |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 14, 1889 |
| Վախճանի օր՝ | հոկտեմբերի 22, 1975 |
Առնոլդ Թոյնբի (1889թ. ապրիլի 14 -1975թ. հոկտեմբերի 22), անգլիացի պատմաբան և սոցիոլոգ: 1919-55-ին Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, որպես միջազգային հարաբերությունների փորձագետ, մասնակցել է Փարիզի հաշտության (1919-1920) և այլ կոնֆերանսների: Թոյնբիին համաշխարհային համբավ է բերել «Պատմության հետազոտություն» երկը (հ 1-12, 1934-1961): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո Թոյնբին առանձին աշխատություններ և բազմաթիվ հոդվածներ ու հրապարակային ելույթներ է նվիրել Հայոց ցեղասպանությանը, հանդես եկել Հայաստանի անկախության պաշտպանությամբ: Գործուն մասնակցություն է ունեցել Ջեյմս Բրայսի կազմած Կապույտ գրքի (1916)հրատարակմանը։