Ապխտած ձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապխտած ձկներ

Ապխտած ձուկ, ձկնամթերք, որը պատրաստվում է թեթևակի աղած ձուկը փայտածուխի կամ այլ տեխնիկայի միջոցով ծխահարելու միջոցով։ Աչքի է ընկնում առանձնահատուկ բուրմունքով, գույնով և համով։ Չունի խոհարարական լրացուցիչ նախապատրաստման անհրաժեշտություն։ Պատրաստման համար բավականին էական նշանակություն ունեն ֆենոլները, օրգանական թթուները, ալդեհիդները, կետոնները և սպիրտները։

Ձկան աղադրման, հասունացման և ապխտման ընթացքում, ծխի տարրերի և մսեղիքի սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի փոխազդեցության շնորհիվ նրանում առաջանում և կուտակվում են նոր նյութեր, որոնցով էլ հենց կանխորոշվում է ապխտած ձկան որակը։

Ձուկը կարելի է ապխտել տարբեր եղանակների միջոցով, մասնավորապես` ծխով, որի դեպքում մշակում են օդա-ծխային խառնուրդով, առանց ծխի` երբ մշակում հեղուկով և խառը` երբ համատեղ օգտագործում են երկու եղանակները (սկզբից հեղուկով, այնուհետև վերջնափուլում` ծխով)։ Ապխտման պրոցեսն ակտիվացնելու համար կիրառվում է էլեկտրաապխտում, ինչն իրենից ներկայացնում է հաստատուն հոսանքի բարձր լարվածության ստեղծում, որն արագացնում է ծխի մասնիկների նստելը ձկան մակերեսին։[1]

Պատկերասրահ[խմբագրել]

Commons-logo.svg

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Յուրի Մարմարյան, «Անասնաբուծական մթերքների և հումքի ապրանքագիտություն» Երևան, 2002