Ապագա բժիշկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապագա բժիշկ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն, անգլերեն և ռուսերեն

«Ապագա բժիշկ», Երևանի պետական բժշկական համալսարան պաշտոնաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապագա բժիշկ» թերթի առաջին համարը լույս է տեսել 1958 թվականի մայիսի 22-ին, Երևանում[1]։ 1960-ական թվականների կեսերին իրար են հաջորդել խմբագիրներ, թերթը սկսել է տպագրվել ընդհատումներով, անկանոն և որոշ ժամանակ դադարել է լույս տեսնել։

1967 թվականին թերթի խմբագիր է նշանակվել Միքայել Դարբինյանը, որի պաշտոնավարության տարիներին թերթը՝ գտնվել է կուսակցության, կոմերիտմիության կենտկոմ-քաղկոմ-շրջկոմների, ինստիտուտի ռեկտորատի, կուսակցական, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների հսկողության ու հովանավորության ներքո, հիմնականում լուծել է ուսանողների կոմունիստական դաստիարակության հարցեր[2]։

Թերթի խմբագիրներ են եղել նաև Արծրուն Կծոյանը, Սուրեն Սարուխանյանը, Սեդա Թորոսյանը։ Թերթը ծանոթացնում է բուհի գիտակրթական, մշակութային և մարզական առօրյային, առավել ուշադրություն է դարձնում առողջության բնագավառի (Հայաստանում և արտերկրում) նվաճումներին։

Արցախյան ազատամարտի տարիներին «Ապագա բժիշկ» թերթը լուսաբանել է ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրավիճակը (ռուս. թողարկումները տարածվել են նաև ԽՍՀՄ բժշկական բուհերում)։ Հրատարակում է նաև ռուսերեն, անգլերեն նյութեր, ունի էլեկտրոնային տարբերակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։