Աշոտ Նասիբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Նասիբով
Ծնվել էապրիլի 23, 1962(1962-04-23) (61 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող

Աշոտ Նասիբով (ռուս.՝ Ашо́т Алекса́ндрович Наси́бов, ապրիլի 23, 1962(1962-04-23), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հեռուստալրագրող, որը հայտնի է ՆՏՎ-ում և ռուսական այլ հեռուստաալիքներում աշխատանքով, հեռուստա և ռադիո հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Նասիբովը ծնվել է 1962 թվականին, Մոսկվայում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին[1] ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1984-1992 թվականներին աշխատել է որպես կրտսեր խմբագիր, հետագայում` որպես խմբագիր, «Մայակ» ռադիոկայանի միջազգային տեղեկատվական բաժնի ավագ խմբագիր։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1993 թվականներին որպես թղթակից աշխատել է «Օստանկինո» ռուսական պետական հեռուստառադիոընկերության լրատվական գործակալության («"ԻՏԱ Նովոստի», «ԻՏԱ Վրեմյա») ծրագրերում[2][3]։ 4 տարի ապրել է Ճապոնիայում՝ աշխատելով «Ճապոնիայի Ռադիո»-ում, որը հեռարձակվում է Ռուսաստանում[4]։ Տպագրվել է «Իզվեստիա» թերթում[5]։

Հետագայում նա աշխատանքի է անցել ՆՏՎ ոչ պետական հեռուստաընկերությունում[6][7]։ 1996 թվականից[8] մինչև 2001 թվականը աշխատել է այդ հեռուստաընկերության լրատվական ծառայության («Այսօր», «Արդյունքներ») հատուկ թղթակից, զբաղվել է քաղաքական ռեպորտաժներով[9][10]։ Աշխատել է որպես թղթակից Ճապոնիայում[11], եղել է հեռուստաալիքի լրագրողների թվում, որոնք լուսաբանել են 1998 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը Նագանոյում[12][13] և 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[4][14]։ 2000 և 2001 թվականներին[15][16] նաև լուսաբանել է ռազմական գործողությունները Չեչնիայում[17][18]։ 2001 թվականի ապրիլին ՆՏՎ հեռուստաընկերությունում սեփականատիրոջ փոփոխությունից հետո լրագրողների մեծ խմբի թվում լքել Է հեռուստաընկերությունը և անցել աշխատանքի TV-6 հեռուստաալիքում[19]։

2001 թվականի մայիսից մինչև 2003 թվականի մարտ աշխատել է որպես ТВ-6 հեռուստաընկերության տեղեկատվության ծառայության թղթակից, 2002 թվականի հունիսից` ТВС-ում[20]։ ТВ-6-ի և ТВС-ի միջև ընկած ժամանակահատվածում (2002 թվականի գարնանը) նաև սյուժեներ է նկարահանել «Էխո-TV» հեռուստաընկերության համար[21]։ Մի քանի անգամ մասնակցել է նաև «Հանգցրեք լույսը» հեռուստածրագրին[22]։ Հեռացվել է հեռուստատեսությունից 2003 թվականի գարնանը (դրա փակումից քիչ առաջ)[23][24] հեռուստաալիքի լրատվական խմբագրության ղեկավար Գրիգորի Կրիչևսկու հետ կոնֆլիկտի հետևանքով[25] և քաղաքական թեմաներով նյութերի հետ աշխատանքից սեփական հոգնածության պատճառով[4]։

2003 թվականի ապրիլից[26] մինչև 2004 թվականի մայիս՝ 7TV մարզական հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերի տնօրեն[27][28][29]։ Այնտեղից հեռացել է 2004 թվականի հունիսին իր կամքով, երբ հեռուստաալիքը փոխել է իր ղեկավարությունը, և լուրերի հեռարձակման ձևաչափը կտրուկ փոխվել է[30][31]։

2004 թվականի օգոստոսին նա վերադարձել է ՆՏՎ հեռուստաալիք[32]։ Տնտեսական նորությունների հաղորդավարն էր «Այս առավոտ» առավոտյան հաղորդման ժամանակ[33][34][35]։ 2005 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նույն ալիքով վարել է «Զրույց սուրճի բաժակի շուրջ» հեռուստահաղորդումը, որի ընթացքում զրույցներ էր վարում հյուրերի հետ ստուդիայում։ Նա լքել է ՆՏՎ-ն հիմնական պրոդյուսեր Ալեքսանդր Լևինի հեռանալուց մի քանի ամիս անց (2005 թվականի վերջին) պայմանագրի ժամկետի ավարտի և հեռուստաալիքում հետագա աշխատանքը երկարաձգել չցանկանալու պատճառով[36]։

2005 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի դեկտեմբեր եղել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավար[37]` վարելով հետևյալ հաղորդումները` «Երիտասարդ հայրիկի դպրոցը» (2005-2007), «Վերադարձ դեպի ապագա» (2008-2010), «Նրանք -1»(2010- 2011), «Պահիր մոմը» (2013)։ Դրանից հետո նա հայտնվել է այս ռադիոյի ստուդիայում արդեն որպես մի քանի հաղորդումների հյուր։ Հեղինակի սյունակները հրապարակել է նաև բլոգում՝ իր կայքում[38]։

2005 թվականի ձմռանը նա առաջարկ է ստացել դառնալ Դոմաշնի հեռուստաալիքի հաղորդավար, 2006 թվականի մարտից[39] «Օգտակար օր» հաղորդաշարի հաղորդավարն էր[40]։

2006 թվականից մինչև 2008 թվականը՝ «Ռոզեներգոատոմ» կոնցեռնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար[9]։

2009 թվականից մինչև 2011 թվականը՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մարզերի հետ աշխատանքի գրասենյակի խորհրդական[41]։

2011 թվականից 2013 թվականներին` «Ատոմեներգորեմոնտ» ԲԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական[42]։

2014 թվականից` «ՎՆԻԷԿ» ԲԸ մամուլի ծառայության ղեկավար, ատոմային արդյունաբերության վարչության տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ[43]։

Հանրային դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի գարնանը ստորագրել է բաց նամակ` ի պաշտպանություն Մանանա Ասլամազյանի «Կրթական մեդիա» հիմնադրամի (ANO Internews)[44]:

Նա մասնակցել է 2011-2013 թվականներին Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ցույցերին ու հավաքներին[45]։

2014 թվականի հունվարին Մոսկվայի ժուռնալիստների խարտիայի մի շարք այլ անդամների հետ ստորագրել է հայտարարություն, որում ստորագրողները ծայրաստիճան անհանգստություն էին հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կապված Լենինգրադի շրջափակման հարցման հետ[46]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի չորս երեխա[47]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «КАК СТАТЬ ХОРОШИМ ПРЕСС-СЕКРЕТАРЕМ». Труд. 2008 թ․ դեկտեմբերի 2.
  2. НАСИБОВ Ашот Александрович — Биография — БД «Лабиринт»
  3. «Протокол совещания руководителей приграничных областей Российской Федерации и Украины» (PDF). Информационный портал Межрегионального приграничного сотрудничества. 1993 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 «СПОРТИВНОЕ ПОВЕДЕНИЕ. Журналист Ашот Насибов сменил электорат на болельщиков». Московские новости. 2003. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  5. «ЧЕЧЕНСКИЙ ДЕСАНТ В ЯПОНИИ. Ашот НАСИБОВ». Известия. 1996 թ․ դեկտեմբերի 24.
  6. Ашот Насибов (2013 թ․ օգոստոսի 9). «НТВ: золотые деньки». Facebook.
  7. Ашот Насибов (2018 թ․ հոկտեմբերի 10). «НТВ: юбилейное. 25 лет НТВ». Facebook.
  8. «Кем стали НТВшники». Афиша. 2011 թ․ ապրիլի 15.
  9. 9,0 9,1 «Насибов Ашот Александрович — «PRESSЗВАНИЕ» — премия деловых кругов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  10. «ТЕЛЕНОВОСТИ ОТ… — Общество — Новая Газета». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  11. «Москва играет с Токио. Российско-японские отношения обсуждают Ашот Насибов, Виктор Черепков». Радио Свобода. 2015 թ․ օգոստոսի 10.
  12. «Калькуляция. Ашот НАСИБОВ». Итоги. 1998 թ․ փետրվարի 16.
  13. «Спорт как шоу-бизнес». Эхо Москвы. 2009 թ․ նոյեմբերի 1.
  14. «Теледесант в Австралию. "Сидней-2000" на экранах телевизоров». Сегодня. 2000 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  15. «13 задержанных в селении Джалка». NEWSru.com. 2001 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  16. «Женщинам, служащим в Чечне, дарят подснежники». NEWSru.com. 2001 թ․ մարտի 8.
  17. «ТЕЛЕСМОТРЯЩИЙ. ГОВОРУНЫ?». Կոմսոմոլսկայա պրավդա. 2000 թ․ փետրվարի 22.
  18. «В Подмосковье убит 19-летний армянин - гражданин России Артур Сардарян». Радио Свобода. 2006 թ․ մայիսի 30.
  19. «Журналисты, ушедшие с НТВ, окончательно решили перейти на ТВ-6». NEWSru. 2001 թ․ ապրիլի 15. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  20. «ТВС и призрак ТВ-6». Дни.ру. 2003 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  21. «Начало вещания телекомпании «Эхо»». Эхо Москвы. 2002 թ․ ապրիլի 15.
  22. «Тушите свет: Религия». ТВС. 2002 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  23. «Владимир Кара-Мурза: "Уйду с ТВС последним"». Собеседник. 2003 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  24. «ТВС потряхивает изнутри». Собеседник. 2003 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  25. «ПРОБЛЕМНОЕ ТВ. Новый конфликт на ТВС. На этот раз — редакционный». Новая газета. 2003 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  26. «Директором информационных программ канала 7ТВ назначен Ашот Насибов». Газета. 2003 թ․ ապրիլի 8.
  27. «Ашот Насибов: "Главное в новостях - сами новости"». Телеспорт. 2003 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  28. «Беспутин построит второе "Останкино"». Известия. 2003 թ․ ապրիլի 2.
  29. «Человек из ТВ». Эхо Москвы. 2003 թ․ ապրիլի 12.
  30. «Ашот НАСИБОВ: "Я ухожу по личным причинам"». Известия. 2004 թ․ մայիսի 26.
  31. «Забудьте о 7ТВ… до осени». DotsMedia.ru. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.
  32. Степанова, Надежда — Культура (2004 թ․ օգոստոսի 30). «Эпоха скандальных ток-шоу уходит в прошлое». Известия. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  33. «ЧЕМ ВАС ОБРАДОВАЛ И ЧЕМ ОГОРЧИЛ ТЕЛЕЭКРАН НА МИНУВШЕЙ НЕДЕЛЕ?». Труд. 2004 թ․ հոկտեմբերի 21.
  34. «Утро на НТВ теперь начинается по-другому». tverlife.ru. 2004 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  35. Сергей Варшавчик. (2005 թ․ հուլիսի 22). «Осокин сослан в отхожие места». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  36. ««В эфире я осьминог»». Вечерняя Москва. 2006 թ․ հունիսի 15.
  37. «ИНТЕРВЬЮ. Новые передачи на «Эхо Москвы»». Эхо Москвы. 2005 թ․ սեպտեմբերի 1.
  38. «Дадим себе шанс, сделаем Москву живой». Эхо Москвы. 2017 թ․ սեպտեմբերի 8.
  39. «ТЕЛЕХРАНИТЕЛЬ. ТВ домашних ценностей». Эхо Москвы. 2006 թ․ մարտի 5.
  40. «Татьяна Веденеева возрождает прямой эфир». Комсомольская правда. 2006 թ․ ապրիլի 28.
  41. «Ашот Насибов: Ядерная безопасность может быть только глобальной». СКЦ Росатома. 2010 թ․ սեպտեմբերի 29.(չաշխատող հղում)
  42. «Эксперты назвали преимущества системы электронных торговых площадок в атомной отрасли». Regnum. 2012 թ․ ապրիլի 18.
  43. «Комитеты > Комитет по информационной политике». AtomSRO.ru. 2018 թ․ փետրվարի 12. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  44. «Открытое письмо журналистов в поддержку АНО "Интерньюс"». Кавказский узел. 2007 թ․ մայիսի 30.
  45. «Русский Facebook о Навальном». Радио Свобода. 2013 թ․ հուլիսի 18.
  46. «Московская хартия журналистов солидарна с телеканалом "Дождь"». Радио Свобода. 2014 թ․ հունվարի 29.
  47. Сайт клуба выпускников МГУ (Московский Государственный Университет): Ашот Насибов: «Труднее всего воспитывать… жен!»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]