Աշոտ Հայրապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1907 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 28, 1977 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշոտ Մկրտչի Հայրապետյան (հոկտեմբերի 23, 1907, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատերագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Թիֆլիսում։ 1925 թվականին ավարտել է տեղի 76-րդ դպրոցը, 1938 թվականին Թիֆլիսի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1939 թվականին՝ նույն համալսարանի պատմության ֆակուլտետը (հեռակա)։ 1925-1928 թվականներին ուսուցչություն է արել Գորիսի շրջանի Խնձորեսկ և Քարաշեն գյուղերում։ 1928-1938 թվականներին եղել է Թիֆլիսի 93-րդ դպրոցի տնօրենը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1930-1960 թվականներին մանկավարժական աշխատանքին զուգընթաց աշխատել է Թբիլիսիի «Պրոլետար», հետագայում՝ «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար և խմբագրի տեղակալ։ 1960-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցշինարարության պետական կենտրոնական արխիվի պետ, ապա «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի պատասխանատու քարտուղարը, 1966-1975 թվականներին՝ «Սովետական գրականություն» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ Ա. Հայրապետյանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1923 թվականին, «Կարմիր ծիլեր» ամսագրում։ Մահացել է Երևանում[1]։
Ա. Հայրապետյանի երկերի մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենասիրության թեման հայ գրականության մեջ V-XX դարերում, Ջաուջիկաու, 1944, 64 էջ։
- Ծերուն Թորգոմյան, գրական գործունեության 40-ամյակի առթիվ, Թբիլիսի, Սախելգամի, 1956։
- Գրական և թատերական դեմքեր, Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1958, 120 էջ։
- Իսահակ Ալիխանյան։ Մամուլի և հուշագրերի գնահատմամբ, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1958, 112 էջ։
- Փառապանծ ուղի (Թբիլիսիի պետական հայկական թատրոնի 100-ամյակի առթիվ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1958, 152 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 278-279.
|